Կարծիք

10.12.2020 16:40


Սոթքի հանքի օրինակի վրա դիտարկենք հանրությանը ֆեյք օրակարգով սնելու աղետալի հետևանքը

Սոթքի հանքի օրինակի վրա դիտարկենք հանրությանը ֆեյք օրակարգով սնելու աղետալի հետևանքը
Սոթքի հանքի օրինակի վրա դիտարկենք հանրությանը ֆեյք օրակարգով սնելու աղետալի հետևանքը։ Երբ միջին վիճակագրական բալզակյան տարիքի տան տիկին գրում ա, որ ջայնամ թե էդ հանքը ադրբեջանցիներին չի հասել, մեկ ա թալանում ու լափում էին, ինքը նույնիսկ չգիտի, որ Սոթքի հանքը Հայաստանում 4-րդ ամենախոշոր հարկատուն էր ու այ կոնկրետ իրա թոշակը տեսականորեն գոյանում էր էդ հարկերից։
Ու ինքը նաև չի գիտակցում, որ Նիկոլը կգնա, իսկ ինքը կարող ա չստանա թոշակ, բայց թոշակ չստանալու համար ինքը մեղադրելու ա նոր եկողին, ոչ թե հանքը ադրբեջանցիներին հանձնողին։ Նիկոլը կմնա իր համար անբիծ, քանի որ դե իր օրոք թոշակը ստացել ա։
Այսինքն պատճառահետևանքային կապը ինքը չի հասկանալու Սոթքը հանձնելու և իր թոշակ չստանալու միջև։ Իրան դա կփորձեն իհարկե բացատրել տնտեսագետները հեռուստաեթերից շատ բարդ տերմիններով, որոնցից ինքը կձանձրանա ու կմիացնի իրա համար հասկանալի լեզվով խոսող լայվ, որտեղ ասելու են, որ սաղ կերան, թալանեցին, լափեցին, դրա համար ինքը չունի թոշակ։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը