Աշխարհ

10.12.2020 16:12


«Կրեմլը կապ չունի». Պեսկովը` Ադրբեջանից և Հայաստանից մրգեր ներկրելու արգելքի մասին

«Կրեմլը կապ չունի». Պեսկովը` Ադրբեջանից և Հայաստանից մրգեր ներկրելու արգելքի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրագրողներին ասել է, որ Հայաստանից ու Ադրբեջանից որոշ մրգեր ու բանջարեղեն ներմուծելու արգելքը ոչ թե Կրեմլի որոշումն է, այլ մասնագիտացված մարմինների։ Նա շեշտել է` Ռուսաստանի սպառողական շուկայի վերահսկման ծառայությունը նման հարցերը չի համաձայնեցնում Կրեմլի հետ։

«Այս ամենն արվում է նախարարների կաբինետի հետ փոխգործակցությամբ, և կան հստակ չափանիշներ, որոնց վերաբերյալ կայացվում են այդ որոշումները։ Համաճարակի պայմաններում հատուկ ուշադրություն է դարձվում ներմուծվող ապրանքներին։ Այդ պատճառով մարմինները իրենց գործողությունները Կրեմլի հետ համաձայնեցնելու պարտավորություն չունեն»,-ասաց նա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը