Էս հանրահավաքներին 100.000-ներ գուցե չհավաքվեն, որովհետև այստեղ մուտիլովչիկներ չկան, ովքեր կխաբեն ժողովրդին, կասեն, որ վարկն ու տուգանքը ջրելու են
Ճիշտ ա, էս հանրահավաքներին հարյուր հազարներ գուցե չհավաքվեն, որովհետև այս հանրահավաքներին մուտիլովչիկներ չկան, ոչ մեկ չի խաբում, ասում, որ վարկերը ջրվելու են, տուգանքները ջրվելու են, արագաչափերը հանելու են ու միլիոնների ներդրումներ բերելու։ Ոչ մեկ չի խոստանում ձեզնից թալանածը հետ բերի, որովհետև դուք ձեր պապերից մի չոփ անգամ չեք ժառանգել, որ մի հատ էլ թալանեին։
Էս հանրահավաքում մարդիկ խոսում են, թե ինչ ծանր վիճակում ենք մենք հայտնվել՝ 2018-ին՝ խեղկատակի տված սին խոստումների ու 2020-ի դավաճանության արդյունքում։ Այո, էս հանրահավաքները դեպրեսիվ են, ծանր են, որովհետև իրականությունն են ի ցույց դնում, ձեր բոլորի ձեռքով ստեղծված իրականությունը, ոչ թե կեղծը, ականջահաճոն։
Էս հանրահավաքներում ՀԱՅԵՐԻ հայրենիքի հարցն ա լուծվում, ու նորմալ ա, որ հարյուր հազարներ չեն հավավքում, որովհետև սա էտ հարյուր հազարների հայրենիքը չի։ Երբեք էլ չի եղել։
Որովհետև, եթե այդ հարյուր հազարների հայրենիքը լիներ, երեկ էն չմոն, հայրենիքը ծախելուց 1 ամսի անց ԱԺ ամբինից չէր շարունակի ձեզ էշի տեղ դնել։
Տներում նստած չեզոքներ, «հա դե հողերը շուտվանից էր տված» ասողներ, դուք ձեր հայրենիքը չեք սիրում, դուք սուտն եք սիրում։
Հը՞, թալանածը հետ բերելու արդյունքում ամեն ընտանիքդ քանի՞ միլիոն ստացավ, քանիսի՞ վարկերը ջրվեցին, Ծառուկյանի ավտոները հավասար կիսեցի՞ք։
Էս հանրահավաքներին 100.000-ներ գուցե չհավաքվեն, որովհետև այստեղ մուտիլովչիկներ չկան, ովքեր կխաբեն ժողովրդին, կասեն, որ վարկն ու տուգանքը ջրելու են