Լրահոս

10.12.2020 12:14


30 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

30 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 240-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3024-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1350 է, ընդհանուր առողջացածներինը՝ 121 882, փաստացի բուժվողներինը՝ 20 336: Մեկ օրում արվել է 3504 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 539 337 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը