Կարծիք

10.12.2020 11:37


Սիրելի ժողովուրդ, դու ինքնախաբեությունից չես բեզարում, երբեք, բայց փորձիր կենտրոնանալ ու մի հարցի միայն պատասխանել…

Սիրելի ժողովուրդ, դու ինքնախաբեությունից չես բեզարում, երբեք, բայց փորձիր կենտրոնանալ ու մի հարցի միայն պատասխանել…

Ազգի և ժողովրդի երկխոսությունը.

-Ժողովուրդ, քոնն է՞ իշխանությունը.

-Հա՛, իմն ա իշխանությունը, բա ո՜նց. -Իշխանությունը ծախեց հողերը, ուրեմն այդ դու՞ էիր փաստորեն դավաճանը, դու՞ էիր, որ 5000 զավակներիդ մտածված մահվան ուղարկեցիր, հազարավորների էլ գերության:

-Էս ի՞նչ ես ասում, չէ՜ այ ախպեր, ո՞վ ա ասում, ծախողի մերը..., ես ո՞նց կարայի տենց բան անել, հո ես դավաճան անաստված չեմ.

-նիկոլն ասում է՝ ես չեմ իշխանությունը, այլ ժողովուրդն է, ու թաքնվում է քո անվան տակ:

Գիտակցու՞մ ես, հենց քո անվան տակ, ժողովուրդ, թքած ունենալով, կտտանքների ենթարկվող քո գերի զավակների վրա, որդեկորուս ընտանիքների վրա, որբացած երեխաների վրա, քո Հայրենիքի վրա, առհասարակ: Գիտեմ, սիրելի ժողովուրդ, դու ինքնախաբեությունից չես բեզարում, երբեք, բայց փորձիր կենտրոնանալ ու մի հարցի միայն պատասխանել. ում կողքին ես, քո զավակներին ազգադավ գործարքի համար զոհած նեռի՞, թե քո օջախի լույս՝ զավակների:

Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը