Փաշինյանի աջակիցները սպառնում, թիրախավորում և փորձում են ճնշել ընդդիմությանը միացած եզդիներին․ հայտարարություն
Հայաստանի գործող իշխանությունները կամ իրենց հետ առնչվող ու աջակցող խմբերը շարունակում են թիրախավորել հանրային տարբեր խմբերի, ովքեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Օրերս մի խումբ եզդի երիտասարդներով հայտարարեցինք «Սարհլդան» նախաձեռնության հիմնադրման մասին։ Մեզ հետ կապվում են բազմաթիվ եզդիներ, ովքեր պնդում են, որ իշխանության աջակիցները փորձում են ճնշումներ բանեցնել իրենց վրա։
Մեզ հետ կապ հաստատած քաղաքացիներից մեկը պնդում էր, որ իշխանության աջակիցներից մի քանիսը հայտարարել են, որ «եզդիներն իրավունք չունեն պահանջել Հայաստանի կառավարության հրաժարականը»։
Մեկ այլ դեպքում, Ոստիկանության ակադեմիայի շրջանավարտ Գրետա Ալեքսանյանը ֆեսյբուք սոցիալական ցանցում «Եզդիների կողքին» անվամբ գրանցված էջով ուղիղ եթերի ընթացքում ընդդիմությանը միացած եզդիների հայտարարությունը, եզդիական դրոշի հանրահավաքում հայտնվելը որակում է, որպես «Հայաստանի պառակտման գործընթաց»։ Ավելին, եզդիների՝ այս դեպքում մեր, քաղաքական հայտարարությունը գնահատում է, որպես հայ-եզդիական բարեկամությանը վնասելու փորձ։ Ընդ որում նա խեղաթյուրում է իրականությունը և «Սահլդան» նախաձեռնության հայտարարությունը ներկայացնում է, որպես ամբողջ համայնքի անունից արված հայտարարություն։
Իշխանական որոշ շրջանակների հետ աֆիլացվող այս անձի ուղիղ եթերի գրառումներում կան տասնյակ վիրավորական գրառումներ ուղղված «Սարհլդան» նախաձեռնության անդմաներին։ Ավելին, Գրետա Ալեքսանյանն ինքն էլ ընդդիմությանը միացած եզդիներին որակում է, որպես «5000 դրամանոցներ», այսպիսով թիրախավորելով ընդդիմադիր հայացքներ ունեցող եզդի քաղաքացիներին և վիրավորելով նրանց արժանապատվությունը։
Այս ընթացքում կեղծ էջերով սոցիալական ցանցերում թիրախավորվում են բոլոր այն եզդիները, ովքեր միացել են ընդդիմությանը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Փորձ է արվում նաև սադրանքներ հրահրել, որպեսզի նախաձեռնության անդմաները ոչ օրինական քայլերի գնան։
Այս օրերին մենք նաև տեղեկություններ ենք ստանում, որ իշխանությունները փորձում են վարկաբեկող տեղեկություններ գտնել «Սարհլդան» նախաձեռնության անդամների վերաբերյալ, որոնք ըստ ամենայնի պետք է օգտագործվեն նրանց դեմ սոցիալական ցանցերում։ Ելնելով այս իրավիճակից իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման գործողություններից, չփորձել ճնշել հանրության արդար բողոքը և որ ամենակարևորն է հանրային տարբեր խմբերի չթշնամացնել միմյանց հետ։

«Սարհլդան» նախաձեռնող խմբի անդամներ