Դատավորները հայտարարել են, որ չեն ցանկանում, որ այս Ազգային ժողովն իրենց ընտրի, ուստի հրաժարվում են գնալ․ ինչու է իրականում Վճռաբեկի նախագահի ընտրությունը հանվել ԱԺ օրակարգից. «Ժողովուրդ»
«Այսօր ժամը տասից խորհրդարանում պետք է մեկնարկեր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի ընտրություններ։ Սակայն երեկ ուշ երեկոյան պարզ դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահին և խնդրել հանել այս հարցերը օրակարգից։
Որպես պատճառաբանություն նշվել է, որ թեկնածուները մինչև այժմ չեն հանդիպել խմբակցություններին, նաև վերջիններս նպատակահարմար չեն համարել հետպատերազմյան այս իրավիճակում նման քննարկման մասնակցել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրականում այս հարցը օրակարգից հանվել է, քանի որ դատավորները դատական համակարգում հայտարարել են, որ չեն ցանկանում, որ այս Ազգային ժողովը իրենց ընտրի, ուստի հրաժարվում են գնալ:
Ավելին՝ դատական համակարգում ենթադրում են, որ դատավորների ԱԺ չներկայանալը ունի՝ ևս մեկ կարևոր պատճառ: Այս ընթացքում խորհրդարանը դժվարությամբ է քվորում ապահովում նույնիսկ իր համար կարևոր հարցերի դեպքում և այս իրավիճակում խորհրդարանը չէր կարողանա քվորում ապահովել դատավորների հարցում։
Այս թեկնածուների ընտրության համար անհրաժեշտ է ձայների երեք հինգերորդը, ասել է, թե որակյալ մեծամասնություն: Ուստի ենթադրվում է, որ այս հանգամանքը ևս պատճառներից մեկն է եղել, որ դատավորները չգան ԱԺ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: