Կարծիք

10.12.2020 10:27


ԱԱԾ-ն քննում քրեական գործ՝ ազգամիջյան թշնամանք տարածելու վերաբերյալ․ եթե քաղաքական պատվեր չլինի, որ փրկվի Սորոսի գրասենյակը, ապա այս գործընթացը հասցնելու է Սորոսի գրասենյակի փակմանը (տեսանյութ)

ԱԱԾ-ն քննում քրեական գործ՝ ազգամիջյան թշնամանք տարածելու վերաբերյալ․ եթե քաղաքական պատվեր չլինի, որ փրկվի Սորոսի գրասենյակը, ապա այս գործընթացը հասցնելու է Սորոսի գրասենյակի փակմանը (տեսանյութ)

Հայաստանում Սորոսի գրասենյակի փակման գործընթացը սկսված է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ ներկայացնելով, թե այսօր ինչու էր հրավիրվել ԱԱԾ։

Նա հիշեցրեց, որ այս տարվա սեպտեմբերի 8-ին բանավոր հրապարակել, այնուհետև գրավոր հաղորդում էր ներկայացրել ԱԱԾ այն մասին, որ սորոսական Սաշիկ Սուլթանյանը ազգամիջյան թշնամանք է տարածում։ Մալյանի խոսքով՝ հենց սեպտեմեբրի 8-ից ԱԱԾ-ն զբաղվել է այդ հաղորդմամբ։

«Քրեական գործ է հարուցված, և ԱԱԾ-ն քննում է բավական ծանր հանցագործության մասին քրեական գործը՝ ազգամիջյան թշնամանք տարածելու վերաբերյալ։ Դրա համար առատորեն վարձատրել է Սորոսի գրասենյակը։ 10 000 դոլար վերցնելով Լարիսա Մինասյանից՝ Սաշիկ Սուլթանյանը հարցազրույցներ է տվել՝ ասելով, թե հայերը խլում են եզդիների ունեցվածքները, գնդակահարում են նրանց։ Այդ ամենը նա ներկայացրել է իրաքյան լրատվամիջոցի»,-ասաց Մալյանը՝ նշելով, թե այդ մարդը վճարվել է, որ հայ և եզդի եղբայրական ժողովուրդներին իրար դեմ հանի և արյունահեղության բերի։

«Այս քրեական գործի հարուցումը հիմք է, որ ես դիմեմ դատարան։ Հիմնադրամների մասին օրենքի շրջանակներում հիմնադրամը ենթակա է լուծարման, եթե դրա գործունեությունը հակաօրինական տարրեր է պարունակում, վնաս է հանրային համերաշխությանը։ Սորոսի հիմնադրամն օրենք է խախտել, խոսքը բավական ծանր հանցագործության մասին է։ Մարդիկ, որոնք մասնակցել են այդ հանցագործությանը, պետք է պատժվեն, և քանի որ «սորոսների» խմբակը ֆինանսավորել է հանցագործություն, օրենքի պահանջով ենթակա է լուծարման»,-ասաց Մալյանը։

Ըստ նրա՝ քրեական գործի հարուցումը նշանակում է, որ շուտով ԱԱԾ-ն անպայման կհրավիրի Լարիսա Մինասյանին, Դանիել Իոաննիսյանին, Արթուր Սաքունցին և այլ «սորոսականների», ինչից հետո անպայման դատարան կմուտքագրվի Մալյանի հայցադիմումը, որով կպահանջի հիմնադրամի լուծարումը։

«Եթե մեր իշխանությունները անողնաշարություն չդրսևորեն, եթե քաղաքական պատվեր, միջամտություն չլինի, որ փրկվի Սորոսի գրասենյակը, ապա այս գործընթացն իրավական առումով անպատճառ հասցնելու է Սորոսի գրասենյակի փակմանը։ ԱԱԾ-ն մտնելու է Սորոսի գրասենյակ և մեծ ստուգում է անցկացնելու։ Սա առաջին քրեական հետապնդումն է, որն իրականացվում է Սորոսի գրասենյակի շահառուի ապօրինի, խաբեբա գործունեության արդյունքում»,-ասաց Նարեկ Մալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը