Կարծիք

10.12.2020 10:08


Տրեխավոր կապիտուլյանտը մեզնից խլեց թե՛ Արցախը, թե՛ մեր տոնը

Տրեխավոր կապիտուլյանտը մեզնից խլեց թե՛ Արցախը, թե՛ մեր տոնը

Դեկտեմբերի 10-ը ԼՂՀ անկախության հանրաքվեի օրն է։ 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացավ Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեն։ Այն ժամանակ ընտրողների 99,8%-ը կողմ քվեարկեց անկախությանը։

Իսկ 2006թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։ Կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի։

Սահմանադրության տեքստում նշված էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնավար, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է, և որ պետական իշխանությունը Ղարաբաղում իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի իրավասության տակ։

Այդ օրվանից դեկտեմբերի 10-ը համարվում էր տոնական օր․․․ մինչև այն պահը, երբ տրեխավոր կապիտուլյանտը գիշերային մեկ դավադիր ստորագրությամբ Արցախը նվիրեց թշնամուն։

Այժմ բավարարված են ինքը, իր «կիրթ ու կառուցողական» ընկերը և Ադրբեջանի ժողովուրդը։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը