Քաղաքական

09.12.2020 22:35


Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միացել ՀՀ 6 մարզերի 29 համայնքներ և 203 բնակավայրեր

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միացել ՀՀ 6 մարզերի 29 համայնքներ և 203 բնակավայրեր

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միացել ՀՀ 6 մարզերի 29 համայնքներ և 203 բնակավայրեր։ Դրանք Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Լոռու, Արագածոտնի և Շիրակի մարզերի համայնքներն ու բնակավայրերն են։

Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են նաև 22 կուսակցություն, 500 փաստաբան, 10 դեսպան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, ԵՊՀ գիտխորհուրդը, տասնյակ մտավորականներ և հասարակական գործիչներ:

Արդեն մի քանի օր է՝ ինչ Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են։ Այսօր ևս Երևանի տարբեր հատվածներում նման ակցիաներ են իրականացվել։

Նոյեմբերի 10-ին Արցախի հարցով եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ԱՀ ազատագրված 7 շրջանները, Հադրութի շրջանը գրեթե ամբողջությամբ, Շուշի քաղաքը, ինչպես նաև Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք համայնքներ: Բացի այդ, Հայաստանը պարտավորվում է Սյունիքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը