Մեկնաբանություն

10.12.2020 00:05


Այդ ո՞ւմ վրա ես զենք պահել, այ ողորմելի կապիտուլյանտ, թշվառական․․․

Այդ ո՞ւմ վրա ես զենք պահել, այ ողորմելի կապիտուլյանտ, թշվառական․․․

նիկոլ փաշինյանն ԱԺ-ում ելույթ է ունեցել: Չեմ լսել ու չեմ պատրաստվում լսել: նիկոլ փաշինյան կոչվող չարաղետ սուբյեկտից, որ ինքն իրեն դեռ Հայաստանի վարչապետ է համարում, լսելու ենթակա միայն մեկ կարճառոտ հայտարարություն կա. «Հրաժարական եմ տալիս այս պաշտոնից»: Մնացյալը՝ ինչ կպատմի քննիչներին և դատարանում:

Կապիտուլյանտ, Արցախը թուրքին հանձնած, հետևողական քայլերով բանակը աղետի մատնած, հայրենիքի պաշտպանունակությունը զրոյացրած նիկոլ փաշինյանի՝ նոյեմբերի 9-ից հետո ՀՀ վարչապետի պաշտոնում մնալը հայությանն ուղղված վիրավորանք է: Ի լրումն, նման մեկի ամեն մի «պաշտոնական ելույթ» ուղղակի արհամարհանք է և գարշահոտ հարված մեր ժողովրդի ազգային արժանապատվությանը և ինքնահարգանքին:

Հա, բայց փաշինյանը, ամեն դեպքում հայտնվել է Ազգային ժողովում: Ինչպե՞ս: Մարդիկ մասամբ նկարահանել են նրա՝ թիկնազորքով լեցուն ավտոշարասյան ընթացքը դեպի ԱԺ: Չէ, դա պարզապես խայտառակություն չէ: Դա դիագնոզ է:

Կադրերում որոշակի երևում է, որ փաշինյանի թիկնազորքը դեպի ԱԺ է սլանում՝ ավտոմեքենաների պատուհանները բաց կամ կիսաբաց, իսկ թիկնապահներն էլ մարտական զենքերի փողերը դեպի դուրս պահած վիճակում են: Պարզ ասած՝ զենք են քաշել դրսում գտնվողների, նույնն է թե՝ ժողովրդի վրա: Զենք ենք քաշել ժողովրդի վրա, ամեն վայրկյան կրակելու պատրաստությամբ:

Ու այս դեպքում կարելի է վստահ ասել, որ դա նույնն է, թե ինքը՝ նիկոլ փաշինյանն է զենք ուղղել անցորդների, քաղաքացիների, ժողովրդի վրա: Ու տեղին է հռետորական հարց տալ. դու այդ ո՞ւմ վրա ես զենք պահել, ա՛յ ողորմելի կապիտուլյանտ, ա՛յ թշվառական...

Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք փաշինյանին վարչապետ են համարում, անգամ փորձում են նրան պաշտպանել, ասում են՝ նա հանգամանքների զոհ է դարձել, ասում են՝ «նախկիններն են մեղավոր...», ասում են՝ «ի՜նչ աներ խեղճ փաշինյանը...» և փաշինյանական հակահայ քարոզիչների հորինած այլ ապուշություններ էլ են սիրահոժար կրկնում՝ Օրուելի հանրահայտ ստեղծագործության «մասսովկա» ապահովողների նման: Այն որ համերաշխ «ասում» էին՝ չորս ոտք լաաաավ, երկու ոտք ավելի լաաաավ...

Այ, թող առաջինը հենց նրանք, այս խայտառակությունից հետո անգամ փաշինյանին լպստորողներն էլ վայելեն այդ վիճակն ու տեսարանը, թե ինչպես է իրենց եղկելի վարչապետը մայրաքաղաքում շրջում՝ զենքը մարդկանց վրա պահած: Գուցե նրանց բախտը բերի և իրենց նիկոլ փաշինյանը վախից կրակի հենց իրենց վրա՞...

Չէ, բայց դու ո՞ւմ վրա ես զենք ուղղել:

Ու դու դեռ համարձակվում ես ինչ-որ ելույթներ ունենալ և արտասանել ժողովուրդ բա՞ռը:

Ոչ ոք չի կարող ասել, թե վարչապետի պաշտոնում որքան «կձգի» նիկոլ փաշինյանը: Բայց որքան էլ «ձգի» հենց այդպես՝ վախից զենքը մարդկանց վրա ուղղած է շրջելու:

Ոչ ոք չի կարող ասել, թե առհասարակ, դեռ որքան «կձգի» նիկոլ փաշինյանը: Բայց որքան էլ ապրի, ապրելու է ահուդողի, մշտական վախի ու սարսափի մեջ:

Գող՝ սիրտը դող:

Նա գողացել է մեր ու մեր ընկերների, միլիոնավոր հայրենակիցների զոհողությունների գնով, կյանքի գնով 30 տարվա մեջ ստեղծածը: Նա գողացել է Հայրենիքի արժանապատվությունն ու ինքնասիրությունը: Նա գողացել է մեր երեխաների ապագան: Նա... գող, սիրտը դող: Նա այլև միշտ է աշխարհին նայելու ճաղերի ետևից...

Նա, որ ընդդիմադիր աշխատած տարիներին կոկորդ էր պատռում, թե Հայաստանը ոստիկանապետություն է, թե որքա՜ն շատ են Հայաստանում ոստիկանները, այսօր դեռևս իշխանության է բացառապես ոստիկանների միջոցով, ոստիկաններով շրջապատված, ոստիկանական վահանների ետևում թաքնված...

Նա շարունակ խոսում էր «պայմանավորված պատերազմից», «Ղարաբաղը ծախելուց»: Արեց և՛ պայմանավորված պատերազմ, և՛ Ղարաբաղը ծախեց:

Նա ոստիկանապետությունից էր խոսում: Հայաստանը վերածել է ոստիկանապետության:

Չկասկածեք, վաղը նա այդ ոստիկաններին էլ կզոհի, նրանց արյունն էլ թափել կտա, միայն թե շարունակի մնալ վարչապետ: Նա պատրաստ է էլի հազարավոր հայ մարդկանց կյանքեր խլել և արյունը խմել, միայն թե ինքը մի քանի օր կամ ժամ ավելի մնա «ՀՀ վարչապետ»: Նման անհոգի արարածից սպասելի է ցանկացած ստորություն ու սրիկայություն:

Հա, ու նա, քանի դեռ «ՀՀ վարչապետ» է, նույնիսկ կառավարական ամառանոցի ծառուղում վախից դողալու է, իսկ քաղաք ելնելիս էլ զենքը ժողովրդի վրա ուղղած է շրջելու: Նա վախից կկրակի էլ, չկասկածեք:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը