Թուրքերի 74%–ը չի սիրում հայերին, 71,5%–ը՝ հրեաներին, 51,7%–ը՝ ռուսներին
Թուրքիայում հրապարակվել են «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի» անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Դրանք պարզել են թուրքերի վերաբերմունքը տարբեր էթնոսների նկատմամբ։ Թուրքերն ամենաբացասական վերաբերմունքն են ցուցաբերել արաբների, հրեաների, հայերի, հույների, ռուսների և ամերիկացիների նկատմամբ։ Ընդհանուր առմամբ չեզոք վերաբերմունք կա եվրոպացիների նկատմամբ։ Թուրքիայի բնակիչներն ակնհայտ համակրանք ունեն միայն իրենց բարեկամ ադրբեջանցիների նկատմամբ, որոնց վստահում է հարցվածների 82%–ը։ Թուրքերի միայն 13,8%–ն է համակրում ամերիկացիներին, մինչդեռ հարցվածների 64,8%–ը հակառակ վերաբերմունքն ունի։ Արաբները ստացել են հարցվածների 33% կողմ, 39% դեմ ձայներ, իրանցիները՝ համապատասխանաբար 31% և 39,5%, հայերին չի սիրում թուրքերի 74%–ը, հրեաներին՝ 71,5%–ը, հույներին՝ 67%–ը, ռուսներին՝ 51,7%–ը։
Հարցվածների 42,6%–ը Թուրքիայի նկատմամբ ամենամեծ վտանգը տեսնում է ԱՄՆ–ից, 23,7%–ը՝ Իսրայելից, 3%–ը՝ Իրանից, 2,3%–ը՝ Հունաստանից, 2,1%–ը՝ Իրաքից։ Ռուսաստանից եկող վտանգ տեսնում է թուրքերի ընդամենը 1,7%–ը։
Հարցման մասնակիցներին հարցրել են նաև, թե ո՞ր երկրների հետ Թուրքիան պետք է համագործակցի, որպեսզի պահպանի իր երկարաժամկետ հետաքրքրությունները։ Կենտրոնական Ասիայի թուրքական երկրները և Ադրբեջանը ցուցակի առաջին հորիզոնականում են, որոնցից հետո գալիս են իսլամական երկրները, այնուհետև՝ Եվրոպական միությունը, ԱՄՆ–ը, Ռուսաստանն ու Չինաստանը։

7or.am