Լրահոս

13.04.2009 16:44


Ստեփան Սաֆարյան. «Ես տեսնում եմ պարզագույն շահ...»

Ստեփան Սաֆարյան. «Ես տեսնում եմ պարզագույն շահ...»

Ըստ ԱԺ Ժառանգություն խմբակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանի, հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներից և դրանց մեկնաբանություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «առնվազն քննություն ենք հանձնում երրորդ կողմի առջև, թե ով է առավել կառուցողական, ով է առավել շահագրգռված սահմանի բացմամբ և հարաբերությունների կարգավորմամբ»։

-Ես տեսնում եմ պարզագույն շահ, այն է՝ արտաքին աշխարհին ընդամենը կառուցողական երևալու ցանկությունը։ Կարծում եմ ժամանակն է սկիզբ դնել հարաբերությունների կարգավորման ռեալ գործընթացին,- ասել է Ստեփան Սաֆարյանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն, ըստ բանախոսի, իրականում առնչվում է շատ ավելի բարդ աշխարհաքաղաքական շահերի և գործընթացների հետ։ Թուրքիայի կողմից մի փոքր երկար տևած «սիրախաղը» նա դիտարկում է, որպես ԱՄՆ-ում հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարի և եվրոմիության հետ հարաբերությունների վատթարացման հետևանք։ Այդ իսկ պատճառով, ըստ Ս. Սաֆարյանի, «առաջին հերթին պետք է առաջնորդվենք մեր կենսական շահերով և ոչ թե մտածենք Արևմուտքի կամ Հյուսիսի աչքին լավը երևալու մասին»։

Այս խորագրի վերջին նյութերը