Եթե Փաշինյանը Զանգեզուրը տա, բոլորովին չզարմանաք. թուրք մեկնաբան
Թուրքական TGRT հեռուստաընկերության լուրերի եթերում հաղորդավար Էքրեմ Աչըքելը լայն անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող իրավիճակին և Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացրած 50 մլրդ դոլար փոխհատուցման մեխանիզմին։
Թուրք մեկնաբանը նշել է, որ Ադրբեջանը և ադրբեջանական ժողովուրդը փոխհատուցում են պահանջում Հայաստանից, որը կազմում է 50 միլիարդ դոլար։ Էքրեմ Աչըքելը նշում է, որ Հայաստանը քանի որ չի կարող վճարել 50 մլրդ փոխհատուցումը, կհանձնի Զանգեզուրը, որի միջոցով արդեն Թուրքիան լրիվ կկապվի Ադրբեջանի հետ։ Թուրք մեկնաբանը նշել է. «Հայաստանը կյանքում չի կարող 50 մլրդ դոլար վճարել և եթե Փաշինյանը Զանգեզուրը տա, բոլորովին չզարմանաք»։
Հեռուստաստուդիայի էկրանին ցուցադրվել է Հայաստանի քարտեզ, որտեղ կարմիրով ներկված է եղել Սյունիքն ու Վայոց ձորը որպես ադրբեջանին անցնող տարածք, որի վրա պատկերված է Ադրբեջանի դրոշ։