Կարծիք

09.12.2020 19:56


Զինված ավտոշարասյունը հենց իմ աչքի առջևով անցավ, դիպուկահարների մատները՝ ձգանին, հայացքը՝ դեպի ինձ ու իմ նմանները

Զինված ավտոշարասյունը հենց իմ աչքի առջևով անցավ, դիպուկահարների մատները՝ ձգանին, հայացքը՝ դեպի ինձ ու իմ նմանները
Զինված ավտոշարասյունը հենց իմ աչքի առջևով անցավ, դիպուկահարների մատները՝ ձգանին, հայացքը՝ դեպի ինձ ու իմ նմանները։
Պռոշյան փողոցով գնում էի Բաղրամյան։ Ի դեպ, ցույցերի գնում եմ ուսանող տարիներից՝ թե՛ որպես լրագրող, թե՛ որպես քաղաքացի։ ԱԺ-ի մոտ հասա հարյուրավոր ոստիկանների պատնեշները ճեղքելով՝ շենքերի բակերով։ Պռոշյանից Դեմիրճյան տանող հատվածում անգամ շենքերի մոտ էին ոստիկանները դարանակալել ու թույլ չէին տալիս սովորական հետիոտներին անցնել։
Ի դեպ, սադրիչների խմբեր էլ տեսա, լուսանկարեցի, հետո ոտքս կախ գցեցի ու լսեցի, թե ոնց էր դերերը բաժանողը կարգադրություններ տալիս՝ ոնց գոռան, ինչ գոռան, երբ գոռան։
Մի խոսքով՝ էսօր շատ բան կյանքումս առաջին անգամ տեսա։
Արփի Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը