Փաշինյանը չգիտի՞, թե որն է արտահերթ ընտրությունների գնալու սահմանադրական ճանապարհը․ դա նախ և առաջ վարչապետի հրաժարականն է
Նիկոլ Փաշինյանը հարցնում է, թե ինչո՞ւ իր հրաժարականը պահանջողները չեն պահանջում արտահերթ ընտրություններ: Իսկ ինչ է, նա չգիտի՞, թե որն է արտահերթ ընտրությունների գնալու սահմանադրական ճանապարհը: Դա նախ և առաջ վարչապետի հրաժարականն է: Վարչապետի հրաժարականով է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը: Եվ որպեսզի հնարավոր լինի կազմակերպել ու ապահովել անկողմնակալ և արադար ընտրություններ, անհրաժեշտ է, որպեսզի երկրի ղեկավարությունը ժամանակավորապես ստանձնի ազգային համաձայնության կառավարությունը՝ պրոֆեսիոնալ կերպով լուծելով նաև պետության առջև ծառացած մի շարք հետպատերազմական կարևորագույն հարցեր: Այսինքն, հարցեր, որոնք Նիկոլի կապիտուլացված, տխրահռչակ կառավարությունն ուղակի ի զորու չէ լուծել, դա փաստ է:
Հիմա ամենակարևոր հանգամանքը. Նիկոլ Փաշինյանին արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի հնարավորություն և ժամանակ ունենա խուսափելու դավաճանաբար հանձնված Հայրենիքի կորստի համար իր բաժին պատասխանատվությունից:
Ինչ վերաբերում է ժողովրդին պրոցեսից դուրս թողնելու նիկոլական հերթական ստին, ապա դա այնքան պրիմիտիվ է, որ նույնիսկ քննարկել պետք չէ: Առանց ժողովրդի՝ ոչ մի ընտրություն լինել չի կարող:
Փաշինյանը չգիտի՞, թե որն է արտահերթ ընտրությունների գնալու սահմանադրական ճանապարհը․ դա նախ և առաջ վարչապետի հրաժարականն է