Անվանի վիրաբույժ, ՀՅԴ-ական Տարոն Տոնոյանը հրաժարվել է իրեն շնորհվող մեդալից։ Տոնոյանն այդ մասին հայտարարեց այսօր` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ։
«Այսօր ինձ զանգահարել են առողջապահության նախարարությունից և առաջարկել, որ ներկայանամ նախագահական, քանի որ շքանշան կամ մեդալ պետք է ստանամ։ Ես այդ շքանշանը վաստակել եմ այն զինվորներից և նրանց մայրերից, որոնք ինձ ասել են` շնորհակալություն, բժիշկ։ Ես այդ մեդալից հրաժարվել եմ, որովհետև չեմ ուզում ապազգային, հայրենիքը դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ»,-ասաց Տոնոյանը։
Նա իր բժիշկ ընկերներին կոչ արեց այդքան անտարբեր և ապաքաղաքական չլինել։ Տոնոյանը բժիշկներին հորդորեց իրենց ձայնը բարձրացնել որպես մտավորականության մի մաս։
«Մենք հայրենիք ենք կորցրել, արթնացեք թմբիրից։ Ի՞նչ է, հացի գինը պետք է 50 դրամով բարձրանա, որ մեր ձայնը լսելի դառնա՞։ Զարմանալ կարելի է մեր ժողովրդի հանդուրժողականության վրա»,-ասաց Տոնոյանը։
Նա վստահեցրեց, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարը շարունակվելու է։
Հրաժարվել եմ ինձ շնորհվող մեդալից. Տարոն Տոնոյան

Աղբյուրը՝ armeniasputnik.am