Հայաստանում Սորոսի գրասենյակի փակման գործընթացը սկսված է
Սեպտեմբերի 8-ին ԱԱԾ հաղորդում էի ներկայացրել այն մասին, որ սորոսական Սաշիկ Սուլթանյանը Սորոսի գրասենյակից գումար է ստացել, որպեսզի ազգամիջյան թշնամանք հրահրի հայերի և եզդիների միջև։ Սաշիկ Սուլթանյանը հարցազրույց էր տվել, որում կեղծ ու սուտ հայտարարություններ էր արել այն մասին, թե իբր եզդիներին Հայաստանում գնդակահարում են, դրդում են արտագաղթի, հափշտակում են սեփականությունը, վտանգված է լեզուն, մշակույթը և այլն։
Իմ դիմումի հիման վրա՝ սորոսական Սաշիկ Սուլթանյանի կողմից ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ, ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում էլ շուտով մեղադրանք կառաջադրվի սորոսական Սաշիկ Սուլթանյանին։
Շուտով կսկսվի նաև Սորոսի գրասենյակի տոտալ ստուգման գործընթացն, ԱԱԾ կկանչվեն բոլոր կարկառուն սորոսականներն, ինչպես նաև բոլոր այն մարդիկ, ովքեր տեղեկատվական աջակցություն են տրամադրել սորոսական Սաշիկ Սուլթանյանին։
Նշեմ նաև, որ պատրաստվում ենք դատական հայց ներկայացնել Սորոսի գրասենյակը Հայաստանում հակաօրինական ճանաչելու և փակելու վերաբերյալ։
Հավելեմ, որ այս գործընթացն ամբողջությամբ համապատասխանում է օրենքի տառին և ՀՀ Սահմանադրությանը։
Հայաստանում Սորոսի գրասենյակի փակման գործընթացը սկսված է