Քաղաքական

09.12.2020 19:00


Այն, ինչ արվեց Արցախի հետ՝ շարունակելու են անել Հայաստանի հետ․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Այն, ինչ արվեց Արցախի հետ՝ շարունակելու են անել Հայաստանի հետ․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Մեր պայքարը քաղաքական պայքար չէ, մեր պայքարն իշխանափոխության պայքար չէ, այլ ազգային պայքար, որը մղել ենք թե՛ 200 տարի առաջ, թե՛ 1000 տարի առաջ: Այս մասին այսօր ԱԺ-ի դիմաց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Այն, ինչ արվեց Արցախի հետ՝ շարունակելու են անել Հայաստանի հետ: Մենք այս տարածաշրջանի միակ հաղթած պետությունն էինք, համարվում էինք ամենահզոր բանակն ունեցողը: 2.5 տարում այդ ամենը ոչնչացավ»,-հայտարարեց Մանուկյանը, ապա հիշեցրեց, որ այդ նույն հարթակից ինքը ժողովրդին դեպի հաղթանակ է տարել եւ մենք անկախ պետություն ենք ունեցել, ղեկավարել է բանակն ու հաղթանակ տարել, եւ այժմ էլ վստահ է, որ հաղթելու ենք։

«Սա երկար տեւել չի կարող, ինչքան տեւի, այնքան ավելի կործանանար կլինի Հայաստանի համար։ Հիմա մենք ծնկի իջած, ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից: Նորից ոտքի կանգնեք, գնանք առաջ, առջեւում ես տեսնում եմ, թե ինչպես ենք արդար ու հզոր, արդար պետություն դառնալու: Բոլորս դեպի հաղթանակ»,-հավելեց վարչապետի թեկնածուն:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը