Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը կշարունակվի վաղը՝ 11:00-ին, կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
ԱԺ-ի դիմաց ընդդիմության հանրահավաքն այսօր ավարտվեց: Ընդդիմությունը վաղը ժամը 11:00-ին կհավաքվի Կառավարության շենքի դիմաց` պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հանրահավաքի ավարտին ելույթ ունեցավ քաղաքագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի Անդրանիկ Թևանյանը, ով ասաց, որ ինքը չի ներկայացնում որեւէ կուսակցություն, այլ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն ու ՀՀ արժանապատիվ քաղաքացուն:
«Ես միացել եմ այս շարժմանը, որպեսզի պաշտպանեմ իմ ու ձեր ապրելու իրավունքը, արժանապատվությունը և մեր ապագա հաղթանակների հիմքը դնենք: Պահանջում եմ` միացեք այս շարժմանը և պայմանավորվենք, որ մյուս անգամ այսպես գերի կանգնելու դիրքով չենք կանգնելու: Ես հասկանում եմ, որ շատերը ծնկած են, շատերը սգի մեջ են, բայց ոտքի ելեք, ժողովո՛ւրդ»,-ասաց նա:
Նա նշեց, որ վաղը մեկ մարդու նման պետք է հավաքվել կառավարության դիմաց և վանկարկել այն կարգախոսը, ինչը պետք է մտնի յուրաքանչյուրի տուն՝ «Հայաստանն՝ առանց Նիկոլ»:
«Նիկոլ, ես քեզ խոստանում եմ, մինչև քեզ չքշեմ, չեմ հանգստանալու: Բոլորովս քշենք Նիկոլին: Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի: Վաղը կառավարության նիստ է, եկեք դրանց քթից բերենք»,-ասաց Թևանյանը: