Քաղաքական

09.12.2020 15:40


Քաղաքացիները փակել են Արարատի քաղաքապետարանի շենքի մուտքը (տեսանյութ)

Քաղաքացիները փակել են Արարատի քաղաքապետարանի շենքի մուտքը (տեսանյութ)

Քաղաքացիներն այսօր՝ դեկտեմբերի 9-ի առավոտյան փակել են Արարատի քաղաքապետարանի շենքի մուտքը, որպեսզի քաղաքապետը չկարողանա մտնել շենք:

«Այն քաղաքապետը, որը երեկ չմասնակցեց մեր քաղաքի հերոսի թաղմանը, փոխարենը մասնակցեց Զոդի կամրջի փակման արարողությանը: Մեր ոչ լեգիտիմ, 2013-ի նոյեմբերի 10-ին եւ 2017-ի նոյեմբերի 5-ից բոլոր ժամանակների ենթակա չքաղաքապետը թող շուտափույթ առողջանա, վերադառնա աշխատանքի, աշխատավայրի մուտքի դիմաց հարցեր ունի պատասխանելու:

Այսօրվանից քաղաքապետին թույլ չենք տալու ներկայանալ աշխատանքի, իսկ մնացած աշխատակիցները աշխատում են բնականոն հունով»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը