Կեղծիք է, թե 2 տարի առաջ ԱԺ-ն ձևավորվել է «ազատ, արդար, թափանցիկ» ընտրություններով
Ինչպես ուղիղ 2 տարի առաջ պնդել եմ, այնպես էլ այսօր վերահաստատում եմ. կեղծիք է, թե 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները եղել են «ազատ, արդար, թափանցիկ»:
Հայտնի է, իհարկե, որ դավաճան փաշինյանն ու նրա նման՝ նրան սատարող դավաճանամիտները անցած երկու տարիների ընթացքում շարունակ այդ ընտրություններին էին հղում անում, թե՝ իբր Հայաստանի գոյության ընթացքում երբեք ու երբեք այդպիսի անթերի՜, հոյակա՜պ, հրաշալի՜, մի խոսքով՝ ընտի՛ր ընտրություն չէր եղել:
Առհասարակ, եթե դիտարկենք նորագույն ժամանակները, ապա վերանկախացած Հայաստանում երևի միայն 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեն է այդպիսին եղել: Մնացած բոլոր ընտրությունները եղել են առնվազն բծավոր, մնացած բոլոր ընտրություններում գրանցվել են խեղումներ ու շեղումներ, որոնք անհնար է անտեսել:
Բայց պատմական էքսկուրսը թողնենք այլ՝ ավելի ակադեմիական ժամանակների և միջավայրի, թափով վերադառնանք 2018 թվականի դեկտեմբեր:
Սկսենք «ազատ»-ից:
Պնդում եմ, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններն ազատ չէին, և ահա թե՝ ինչո՛ւ:
Ա) Այդ արտահերթ ընտրությունները տեղի ունեցան հետհեղափոխական էյֆորիկ բարոյահոգեբանական միջավայրում, երբ հանրային հարթակներում, սոցիալական կայքերում համատարած տիրում էր միակողմանի տրամադրվածություն, ընդգծված թշնամական վերաբերմունք այլակարծության ցանկացած դրսևորման նկատմամբ, ներհասարակական քսենաֆոբիա, եթե կարելի է այդպես ասել:
Բ) Անհնար է «ազատ» բնորոշումը տալ մի ընտրական միջոցառման, որը տեղի է ունենում տվյալ պահին իշխող վարչախմբի կողմից իրականացվող տոտալ հոգեբանական տեռորի, քրեական հետապնդումների, ատելության հռետորաբանության, սպառնալիքների, հաշվեհարդարների, հասարակությանը «սև-սպիտակ»-ների, «հեղափոխական-հակահեղափոխականների» բաժանելու պայմաններում:
Գ) Հնարավոր չէ «ազատ» բնորոշել համապետական ընտրություններ, որոնց մասնակցում է ընտրացուցակներում գրանցված ընտրողների կեսից էլ փոքր մասը: Չնայած, սա մի փոքր այլ նրբերանգային շեշտադրում ունի: Ի վերջո, այդ քվեարկությամբ ձևավորվել է իշխանություն, որը գործնականում ստացել է ընտրողների կեսից քիչ հատվածի մեծ մասի քվեները: Վերջին հաշվով, այն, որ քվեարկության մասնակիցների ճնշող մեծամասնությունը քվեարկեց 1 անձի օգտին, ոչ թե ժողովրդավարության դրսևորում է, այլ ամենաիսկական տոտալիտարիզմի, եթե չասենք՝ ֆաշիզմի:
Պնդում ու վերահաստատում եմ, որ 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունները արդար չէին, և ահա թե՝ ինչո՛ւ:
Ա) Ընտրությունների գնալու մասին հայտարարվեց հապճեպ, բազմաթիվ քաղաքական ուժերի համար որոշակիորեն անսպասելի և, ի լրումն՝ դրանից քիչ առաջ նույն իշխանության ընդունած՝ 2019-ի գարնանն ընտրությունների գնալու որոշմանը հակառակ: Ամեն պարագայում, ավելի քան մեկ տասնյակ քաղաքական ուժեր, կուսակցություններ արհեստականորեն դուրս մնացին ընտրապայքարից կամ ուղղակիորեն հրաժարվեցին մասնակցել «արտահերթ ընտրություններ» անվանված այդ էյֆորիկ վակխանալիային:
Բ) Չի կարող արդար բնորոշվել որևէ ընտրություն, որին մասնակցելուց հրաժարվում են մի շարք քաղաքական ուժեր, որն իրականացվում է նման միջավայրում, և որի դեպքում գործածվում են վարչական ռեսուրսի նույն արատավոր սխեմաները, ինչ ոչ վաղ անցյալում: Խոսքն այս դեպքում արդեն փաշինյանական մարզպետների, համայնքապետերի վրա դրված «ձայն բերելու» պարտավորության մասին է նաև:
Եվ վերջապես, այդ ընտրությունները չեն կարող բնորոշվել որպես «թափանցիկ»:
Ու մի շարք պատճառներով: Օրինակ, ինչպե՞ս կարող է «թափանցիկ» համարվել որևէ ընտրություն, որի ժամանակ իշխանական ուժի նախընտրական հիմնադրամը ձևավորվում է ոչ թափանցիկ նվիրատվություններով: Հենց միայն այն փաստը, որ ՔՊ-ական մի շարք նորապաշտոնյաներ նույնական գումարային չափով նվիրատվություններ էին արել իրենց նախընտրական հիմնադրամին, արդեն իսկ որոշակի կոռուպցիոն սխեմայի տպավորություն էր թողնում: Բայց դա անտեսվեց:
«Թափանցիկ»-ության մասին չի խոսում և այն, որ այդ ընտրություններում ևս տեղի են ունեցել ընտրակեղծիքներ, որոնց առանցքային նպատակը այն էր, որ ամեն գնով, այդ թվում՝ ընտրական հանցագործություն կատարելով թույլ չտրվի ոչ ցանկալի ուժերի մուտքը խորհրդարան:
Ցանկացած դեպքում, 2018-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ արդար էին, ոչ էլ թափանցիկ, անկախ այն բանից, թե ինչ քարոզչական առասպելներ է դրանց մասին այս երկու տարվա մեջ հյուսել փաշինյանը՝ բացառիկ ուղեղազուրկների համար նախատեսված թեզերով:
Ամենից վատը այն է սակայն, որ հարյուր հազարավոր մարդիկ, կամովին, առանց հարկադրանքի իրենց ձայնը տվեցին 1 անձի և նրա անձի ստվերում պաստպարված մի խառնակույտի, որոնք ընդամենը 2 տարվա մեջ թե՛ այդ հարյուր հազարավորներին, թե՛ ամբողջ երկիրն ու ժողովրդին նետեցին աղետի ու գահավիժման հորձանուտը:

Արմեն Հակոբյան