Քաղաքական

09.12.2020 15:14


Վանեցյանի ազատ արձակման դեմ դատախազության բողոքը մերժվեց

Վանեցյանի ազատ արձակման դեմ դատախազության բողոքը մերժվեց

Երեկ Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, քննարկել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ազատ արձակման դեմ դատախազության տարած բողոքը։

Քիչ առաջ դատարանը հրապարակել է որոշումն, ըստ որի՝ մերժել է դատախազության բողոքը։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Վանեցյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը։

Նշենք, որ նոյեմբերի 15-ին մի քանի ժամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվել էր Ա․Վանեցյանի ձերբակալելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը։ ԱԱԾ-նաև նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Պաշտպանների բողոքը բավարարվել էր և նա ազատ էր արձակվել։

Այս խորագրի վերջին նյութերը