Գառնիկ Իսագուլյանը պնդում է՝ մինչև հեղափոխությունը Փաշինյանի թիմը 48 միլիոն դոլար է ստացել․ ամբողջ հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով
Մինչև հեղափոությունը ես հայտարարել եմ, որ հեղափոխության շատ մասնակիցներ՝ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Լիլիթ Մակունցը, Արսեն Խառատյանը և այլն, հաճախ մեկնել են Թբիլիսի՝ ԱՄՆ դեսպանատան միջոցով հանդիպելու հատկապես ադրբեջանցիների ու թուրքերի հետ: Այդ ժամանակ պատիվ եմ ունեցել այդ մասին զեկուցելու երկրի ղեկավարությանն ու ԱԱԾ-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Երբ ես հայտարարեցի, որ այդ ընկերները գնում են Թբիլիսի և միլիոններ ներկրում Հայաստան՝ նախապատրաստելով հեղափոխություն, բոլորը տարակուսանքով էին մոտենում իմ հայտարարություններին: Նորից հայտարարում եմ, որ 48 միլիոն դոլարը, որը Փաշինյանի հեղափոխական թիմը ստացել է Ադրբեջանից ու Թուրքիայից, եղել է բացարձակ ճշմարտություն: Ամբողջ հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով»,-ասաց բանախոսը:

Աղբյուրը՝ aysor.am