Հայաստանի 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է. սպասվում է 3.2 տոկոս աճ
Հայաստանի 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծում վերանայվել է տնտեսական աճի կանխատեսումը՝ նախապես կանխատեսված 4.8 տոկոսի փոխարեն նախանշելով 3.2 տոկոս տնտեսական աճ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:
«Մենք վերանայել ենք տնտեսական աճի կանխատեսումը: Այն կանխատեսվում է 3.2 տոկոսի չափ»,-ասաց նախարարը:
Ջանջուղազյանը նշեց նաև ՝ այնպես չէ, որ այդ 3.2 տոկոսը ամենահեշտ սպասվող կամ որևէ ջանք չպահանջող տնտեսական արդյունքն է, այն ենթադրում է քրտնաջան աշխատանք: Վերանայվել է նաև ՀՆԱ-ի անվանական մեծությունը: Դա իր ազդեցությունն է ունեցել նաև բյուջեի ցուցանիշների վրա՝ եկամուտների, մասնավորապես հարկային եկամուտների վրա, բյուջեի պակասուրդի վրա: «Մենք 2021-ին վերաբերվում ենք հարկաբյուջետային կանոնների տեսակետից որպես բացառիկ այն իմաստով, որ հայտնի չէ, թե երբ է մեկնարկելու տնտեսության վերականգնումը և ինչքան է տևելու: Հետևաբար հարկաբյուջետային քաղաքականությունը նախագծվել է այն տրամաբանությամբ, ինչը պահանջում են հարկաբյուջետային կանոնները: Այսինքն ՝մենք ունենալու ենք ավելի մեծ պակասուրդ՝ 5.3 տոկոս՝ համախառն ներքին արդյունքի, քան կունենայինք այլ հավասար պայմաններում»,-ասաց նախարարը:
Նա ակնհայտ համարեց, որ այս տարի 7 տոկոսը գերազանցող պակասուրդ է սպասվում: «Ենթադրվում է, որ մյուս տարի կունենանք սահուն հարկաբյուջետային կոնսոլիդացիա ենթադրող հարկաբյուջետային քաղաքականություն և դեֆիցիտի 5.3 տոկոս մակարդակ»,-նշեց Ջանջուղազյանը:
Ծախսերը սկզբնական ներկայացված նախագծի համեմատությամբ փոխվել են փոքր-ինչ, 1 տրլն 843 մլրդ դրամի փոխարեն այն կազմում է 1 տրլն 850 մլրդ դրամ: Հիմնական մասը բացատրվում է փոխարժեքի հաշվարկային մեծության փոփոխությամբ և պարտքի ներգրավման ծավալի մեծացմանը զուգընթաց պարտքի սպասարկման համար անհրաժեշտ միջոցներ նախատեսելու հանգամանքով:
Հոկտեմբերի 11-ին ԱԺ-ում ներկայացված Հայաստանում 2021 թվականի պետական բյուջեի նախագծով տնտեսական աճը գնահատվում էր 4.8 տոկոս: