Մոլի նիկոլականների համար, փաստորեն, ժողովուրդը երկրի հոգևոր առաջնորդները չեն, արժանապատվություն ունեցող քաղաքացիները չեն, այլ 5000 երեխու գլուխ կերած դավաճանին սատարողները
Մոլի նիկոլականների համար, փաստորեն, ժողովուրդը երկրի հոգեւոր առաջնորդները չեն, արժանապատվություն ունեցող քաղաքացիները չեն, այլ 5000 երեխու գլուխ կերած դավաճանին սատարողները։ Միգուցե մտածում եք՝ դո՞ւք եք ժողովուրդ: Պատգամավորներ, որոնց ոչ ոք չի ճանաչում։ Որոնց գոյության մասին տեղեկանում ենք հերթական տգետ մտքի առկայծմամբ։
Դուք 2018-ին փողոց դուրս եկած մարդկանց անվանեցիք ժողովուրդ։ Հիմա՝ ձեր իսկ չափանիշով։ Ո՞րն է ժողովուրդը. արժանապատվություն ունեցող հազարավոր քաղաքացինե՞րը, թե 30՞ հոգանոց խմբակը, որը Ջաբրայիլը Քարվաճառից չի տարբերում։ Ի դեպ, ձեր ու ձեր շեֆի հայելային արտապատկերն է՝ հայրենիքը չճանաչող, քարտեզ չիմացող, տեղանքին անտեղյակ։
Դուք ձեզ ձայն տվածների ու փողոցում հավաքվածների անգամ 5 տոկոսի աջակցությունը չունեք։ Այլապես՝ ձեր իսկ չափանիշով դատեք՝ փողոցում ինչի՞ համար ավելի շատ մարդ կա՝ հայրենիքի, թե անհայրենիքների խմբակի։
Մոլի նիկոլականների համար, փաստորեն, ժողովուրդը երկրի հոգևոր առաջնորդները չեն, արժանապատվություն ունեցող քաղաքացիները չեն, այլ 5000 երեխու գլուխ կերած դավաճանին սատարողները