Այո՛, ընդդիմությունը իշխանության է ձգտում․ ու գիտե՞ք՝ ինչու
Նրանք, ովքեր հայտարարում են «Ընդդիմությունն իշխանության է ձգտում, ուզում են իշխանություն վերցնել, աթոռակռիվ են անում», ու դա ներկայացնում են որպես բացասական երևույթ, կամ պատկերացում չունեն պետության մասին, կամ պարզապես մանիպուլյատոր են։
Զվարճալի է լսել դա «Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենալու» Փաշինյանի հայտարարությունից հետո։ Բայց դրա մասին չի խոսքը։
Այո՛, ընդդիմությունը իշխանության է ձգտում։ Ու գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև իշխանությունից դուրս գտնվելով հնարավոր չէ ազդել պետության քաղաքականության վրա։ Մենք ԱՄՆ կամ Եվրոպա չենք, մեզ մոտ դեռ չեն ձևավորվել այն մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս ազդել քաղաքական որոշումների վրա՝ գտնվելով իշխանությունից դուրս։
Իսկ իշխանությունները չունեն այդքան քաղաքական կամք, որպեսզի լսեն նրանց, ովքեր իշխանական համակարգից դուրս են։ Եվ որպեսզի հնարավորություն լինի շտկել այս խայտառակ իրավիճակը, ընդդիմությունը պետք է իշխանություն ունենա։ Իշխանություն ունենա, որպեսզի կյանքի կոչի իր տնտեսական, սոցիալական, միջազգային հարաբերությունների և այլ ոլորտներում ծրագրերը։
Սա բնական գործընթաց է։ Ասեմ ավելին, հենց իշխանությանը ձգտել է կուսակցությունը դարձնում կուսակցություն։ Եվ կուսակցության՝ իշխանությանը ձգտելը ներկայացնել որպես մեղք, պարզապես անգրագիտություն է կամ կեղտոտ մանիպուլյացիա ու դեմագոգիա։