1.Չպետք է սպասի մինչև պաշտոնական ընտրությունը և հենց այսօր կատարի երկու կարևոր զանգ՝
ա. ԱԱԾ տնօրենին բ. Ոստիկանապետին
Շարժման և անձամբ իր անունից պետք է պահանջի՝ անհապաղ ձեռնարկել բոլոր միջոցները՝ արգելելու տարբեր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձանց ելքը Հայաստանից և նաև ապահովելու նրանց անվտանգությունը։ Չի բացառվում, որ մենք գործ ենք ունեցել դավադիր ծրագրի և գործակալական ցանցի հետ, ու նրանց փախուստի կամ հետքերը վերացնելու պրոցեսի բացառումը Ազգային անվտանգության խնդիր է։
2. Ընտրվելուց հետո չպետք է մտնի կառավարական հայտնի ամառանոցը։ Այդ ամառանոցների կարգավիճակը և նշանակությունն ընդհանրապես պետք է փոխվեն, օրինակ՝ ողջ տարածքն իր շինություններով կարելի է վերածել «պատերազմի մասնակցի կենտրոնի», դարձնել ամենաժամանակակից վերականգնողական կենտրոն՝ բուժական, սոցիալական, շփման, ժամանցի, վերապատրաստման, կրթական և այլն։
3. Չպետք է ժամանակ կորցնի։ Նշանակման պահից՝ աշխատանք, նույնը պահանջելով իր նախարարներից։
4. Չպետք է կաշկանդվի՝ մերժել իրեն սատարած, բայց մասնագիտական և կրթական որակներ չունեցող անձանց և խմբերին, պետական կարևոր պաշտոնները չդարձնի յուրայիններին սիրաշահելու և «պարտական լինելու» առարկա։
5. Չպետք է մոռանա 2018-ին փողոց դուրս եկած և ընդվզած հարյուր-հազարավորների պահանջները՝ իրական փոփոխություններ, արդար պետություն։ Դրանք ուժի մեջ են։
6. Չպետք է գնա փոխզիջման՝ Հայաստանը աղետի բերած պրոցեսների ողջ ցանցը բացահայտելու գործընթացքում, այդ թվում՝ դրա մենեջմենթը՝ սև ու սպիտակի բաժանման, ներքին թշնամանքի սերմանման, հանրային տրամադրությունների խեղման և մանիպուլյացիայի ողջ համակարգը և այլն։ Առանց դրա պետությունը չի առողջանա։
7. Չպետք է կաշկանդվի՝ բառիս բուն իմաստով ջարդելու դատաիրավական պատժիչ համակարգը, բացահայտելու պատվերների ողջ սխեման։ Եվ իհարկե՝ որևէ պարագայում չպետք է օգտվի այդ համակարգի ծառայություններից։
8. Չպետք է թույլ տա տարբեր անհատների և խմբերի՝ անձնական մոտիվացիաներով վրեժ լուծել, վատություն անել, քինախնդրություն ցուցաբերել այլևս նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։
9. Չպետք է ներողամտություն ցուցաբերի իր այն թիմակիցների հանդեպ, որոնք կփորձեն ստեղծված դրամատիկ իրավիճակն օգտագործել սեփական շահերի համար՝ քաղաքական կամ տնտեսական դիվիդենտներ քաղելու նպատակով։
10. Չպետք է թերագնահատի օբյեկտիվ պատճառներով ընթացող՝ պետական կարևորագույն ինստիտուտների ապալեգիտիմացման և արժեզրկման սողացող ռիսկերը։ Առաջին հերթին՝ բանակ, զինվորական ծառայություն, պաշտոնական լրատվության և ընդհանրապես պետական համակարգի հանդեպ նկատելի անվստահություն և այլն։
11. Չպետք է հանդուրժի ողբի և պարտվածի հոգեբանությունն ու մթնոլորտը՝ Հայաստանում, Արցախում և հայկական աշխարհում՝ ընդհանրապես։
12. Չպետք է վախենա ոչ ստանդարտ քայլերից և համարձակ լուծումներից, եթե այդպես է պահանջում երկրի շահը։
Նախորդ օրը հրապարակվել էր Արմեն Գևորգյանի «Անցումային կառավարության գործունեության պայմաններն ու կանոնները» հրապարակումը, որտեղ լավագույնս էին ներկայացվել նոր կառավարության անելիքները։ Այդ իսկ պատճառով ես փորձեցի ձևակերպել այն ամենը, ինչ չպետք է անի նոր կառավարությունը։
Ինչ չպետք է անի նոր վարչապետը
1. Չպետք է սպասի մինչև պաշտոնական ընտրությունը և հենց այսօր կատարի երկու կարևոր զանգ՝
ա. ԱԱԾ տնօրենին
բ. Ոստիկանապետին

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ