Կարծիք

09.12.2020 09:45


«Նիկոլ, դավաճան» վանկարկումներն անցորդների կողմից ողջունվում էին ծափերով, մերձակա շենքերի բնակիչների կողմից՝ պատուհաններից, վարորդների կողմից՝ ձայնային ազդանշաններով

«Նիկոլ, դավաճան» վանկարկումներն անցորդների կողմից ողջունվում էին ծափերով, մերձակա շենքերի բնակիչների կողմից՝ պատուհաններից, վարորդների կողմից՝ ձայնային ազդանշաններով
Ականջիս հասավ, որ գերագույն գլխավոր դավաճանի որոշ մանկլավիկներ նոր թեզ են սկսել շրջանառել, թե բա՝ «էլիտաները», իրոք, պահանջում են ստահակի հրաժարականը, սակայն «ժողովուրդը» շարունակում է մնալ նրա կողքին։
Ի գիտություն մանկլավիկների՝ այսօր քաղաքում «Նիկոլ, դավաճան» վանկարկումները ողջունվում էին անցորդների կողմից՝ ծափերով, մերձակա շենքերի բնակիչների կողմից՝ պատուհաններից, վարորդների կողմից՝ ձայնային ազդանշաններով։
Գնացեք «գետնի վրա աշխատող» ոստիկաններից հարցրեք։ Իրենք հո՛ լավ գիտեն։ Իջեք օդերից։ Այսօր ձեր դավաճան շեֆին ռեալ, ջերմ ու անկեղծ պաշտպանում է բացառապես Հայաստանում ադրբեջանական համայնքը։ Ու վերջ։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը