Փաշինյանն ամենօրյա «տեռորի» է ենթարկում իր թիմակիցներին՝ նրանց ստիպելով հարցազրույցներ տալ, «ստատուսներ» գրել՝ ի պաշտպանություն իրեն․ «Հրապարակ»
«Ընդդիմությունը երեկ տվեց անհնազանդության ակցիաների մեկնարկը, որոնց նախատիպն օգտագործել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2018-ին։
Երեկ հանրապետության տարբեր հատվածներում փողոցներ էին փակում, ադմինիստրատիվ շենքերի մոտ էին ակցիաներ անում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ այս ակցիաները շարունակելու են ճնշել, և Նիկոլ Փաշինյանը կամովին հրաժարական տալու մտադրություն չունի։
Ավելին՝ նա ամենօրյա տեռորի է ենթարկում իր թիմակիցներին՝ նրանց ստիպելով հարցազրույցներ տալ, ստատուսներ գրել՝ ի պաշտպանություն իրեն։ Թիմը դիմադրում է՝ համարում է, որ վաղ է, մարդիկ իրենց չեն հասկանա։ Այս օրերին ով փորձել է «խոսել»՝ Լենա Նազարյան, Էդուարդ Աղաջանյան, Հովհաննես Իգիթյան, Հովիկ Աղազարյան, հայտնվել է վրդովված մարդկանց թիրախում»,-գրում է թերթը: