Կարծիք

08.12.2020 23:57


Եթե պարտված ղեկավարն ինքնասպան չի լինում կամ կամովին չի հեռանում, ապա նա չի կարող իր աթոռը պահել ժողովրդի համատարած ցասման պայմաններում

Եթե պարտված ղեկավարն ինքնասպան չի լինում կամ կամովին չի հեռանում, ապա նա չի կարող իր աթոռը պահել ժողովրդի համատարած ցասման պայմաններում

ԴԵՊԻ ՆՈՐ ԹՐՔԱՀԱՅԱՍՏԱՆ

Աշխարհի պետություն բոլոր ունեցող ժողովուրդներն ընդունում են միայն հաղթանակներ։ Ցանկացած ասպարեզում հաղթանակները բերում են ազգային ոգևորության, տարբեր ոլորտներում` հաջողությունների։ Հաղթանակ կերտողներն արժանանում են մրցանակների, շքանշանների, մեդալների։ Այդ ժողովուրդները չեն ընդունում պարտված ղեկավարին։

Եթե նա ինքնասպան չի լինում կամ կամովին չի հեռանում, ապա նա չի կարող իր աթոռը պահել ժողովրդի համատարած ցասման պայմաններում։ Եվ նույնիսկ նրա նախկին համախոհները չեն կարող հաշտվել պարտության մտքի հետ։

Մերն ուրիշ է։ Բազմաթիվ են անձինք, ովքեր պարտությունը դիտարկում են որպես հաղթանակ։ Նրանք պատրաստ են լիզել թշնամու ոտքերը, հաստատել դիվանագիտական հարաբերություններ թշնամու հետ, չնկատել իրենց ապաշնորհության պատճառով գերի ընկածների կտտանքները` հանուն թշնամու կողմից «քաղցր աչքի», այսօրվանից հանձնել Սյունիքը, հանուն երկաթգծի բացման և թուրք-ադրբեջանական բիզնեսի (դե մենք էլ փշրանքներից կօգտվենք)։ ԱԺ-ում ներկայացված միայն ստամոքսով մտածող պատգամավորները պետք է հետևողական լինեն և օրենքով հաստատեն հանուն պարտության մրցանակներ և Հայաստանի Հանրապետությունը վերանվանեն Թրքահայաստանի։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը