Շիրակի մարզում միջհամայնքային տրանսպորտը թանկանում է
Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Մարզպետունի Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջհամայնքային երթուղիները սպասարկող մի շարք ընկերություններ դիմել են իրենց սակագները վերանայելու համար` բնական գազի թանկացման պատճառով: Պաշտոնյայի խոսքերով, իրենք դեռ քննում են սակագների վերանայման հայտերը և մոտ ժամանակներում պատասխան կլինի։ Նրա կարծիքով, ամենայն հավանականությամբ, բարձրացում կլինի:
Արդեն նախորդ շաբաթվանից, հատկապես գյուղական համայնքի բնակչությունն ահազանգում է, որ մի շարք ուղղություններով թանկացումներն արդեն իրականություն են: Գյումրիի ավտոկայանում պարզեցինք, որ իրոք, առնվազն երեք ուղղություններով, տրանսպորտի վարձավճարի 50 դարամով բարձրացում կա: Մասնավորապես՝ Գյումրի-Սպիտակ 200-250դրամ, Գյումրի-Գետք-Բայանդուր-Երազգաորս 100-150 դրամ և Գյումրի-Բենիամին 150-200 դարմ:
Ավտոկայանի պատասխանատուները նշեցին, որ վարձավճարի բարձրացման մասին իրենք որևէ պաշտոնական թույլտվություն չունեն, ավելին՝ նրանց խոսքերով մարզպետարանը 3 օր է խնդրել՝ վարձավճարի թանկացումը տրանսպորտի և կապի նախարարության հետ համաձայնեցնելու համար: Միայն Գյումրի-Գետք-Բայանդուր-Երազգավորս ուղությունը սպասարկող ՍՊԸ-ն է մրցույթը շահել 150 դրամով և թանկացումը օրինական հիմքեր ունի:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի
Տես նաև «Տրանսպորտի թանկացումից տուժում են գյուղաբնակներն ու ուսանողները»