Ռուս քաղաքական փորձագետ Եվգենի Սատանովսկին, ելույթ ունենալով Соловьёв LIVE յութուբյան ալիքով հեռարձակվող հաղորդման ժամանակ, անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և նշել արցախյան պատերազմում Հայաստանի պարտության պատճառը:
«Ղարաբաղում Հայաստանի պարտության պատճառը դարձել է երկրի ղեկավարության և բանակի հրամանատարության ոչ պրոֆեսիոնալիզմը, և ոչ թե ռուսական ՌԷՊ (ռադիոէլեկտրոային պայքար) համակարգերը»,-Սատանովսկին այսպես է արձագանքել՝ մեկնաբանելով Փաշինյանի բողոքները Ռուսաստանից գնված ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերից:
«Տեխնիկան վայրենու ձեռքում մետաղի կույտ է դառնում»,-հավելել է փորձագետը՝ նշելով, որ այդ համակարգերի միջոցով հարյուրավոր թուրքական անօդաչուներ են խոցվել Սիրիայում, Լիբիայում, ինչպես նաև Ղարաբաղում: Փորձագետի խոսքով՝ ռուսական այդ համակարգերն արդյունավետ են նաև իսրայելական անօդաչուների պարագայում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ի իր ուղերձում նշել էր, որ արցախյան պատերազմի ժամանակ լավ չեն աշխատել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը, որոնցով պետք է փակվեր օդը: Այդ համակարգերը, Փաշինյանի խոսքով, գնվել էին 2017 թվականին՝ 42 մլն դոլարով:
Տեխնիկան վայրենու ձեռքում մետաղի կույտ է դառնում. Սատանովսկիի կոշտ արձագանքը Փաշինյանի քննադատությանը (տեսանյութ)
Ռուս քաղաքական փորձագետ Եվգենի Սատանովսկին, ելույթ ունենալով Соловьёв LIVE յութուբյան ալիքով հեռարձակվող հաղորդման ժամանակ, անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և նշել արցախյան պատերազմում Հայաստանի պարտության պատճառը:
«Ղարաբաղում Հայաստանի պարտության պատճառը դարձել է երկրի ղեկավարության և բանակի հրամանատարության ոչ պրոֆեսիոնալիզմը, և ոչ թե ռուսական ՌԷՊ (ռադիոէլեկտրոային պայքար) համակարգերը»,-Սատանովսկին այսպես է արձագանքել՝ մեկնաբանելով Փաշինյանի բողոքները Ռուսաստանից գնված ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերից:
«Տեխնիկան վայրենու ձեռքում մետաղի կույտ է դառնում»,-հավելել է փորձագետը՝ նշելով, որ այդ համակարգերի միջոցով հարյուրավոր թուրքական անօդաչուներ են խոցվել Սիրիայում, Լիբիայում, ինչպես նաև Ղարաբաղում: Փորձագետի խոսքով՝ ռուսական այդ համակարգերն արդյունավետ են նաև իսրայելական անօդաչուների պարագայում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ի իր ուղերձում նշել էր, որ արցախյան պատերազմի ժամանակ լավ չեն աշխատել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը, որոնցով պետք է փակվեր օդը: Այդ համակարգերը, Փաշինյանի խոսքով, գնվել էին 2017 թվականին՝ 42 մլն դոլարով:
Աղբյուրը՝ tert.am