Լրահոս

08.12.2020 18:34


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը վայր է դնում մանդատը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը վայր է դնում մանդատը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը վայր է դնում մանդատը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյանը:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը