Քաղաքական

08.12.2020 13:40


Կասկած չկա, որ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ուներ. Ալումյան (տեսանյութ)

Կասկած չկա, որ ՀՀ երկրորդ նախագահի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական դրդապատճառներ ուներ. Ալումյան (տեսանյութ)

Կասկած չկա, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը հարուցվել է քաղաքական դրդապատճառներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը` պատասխանելով հարցին` կարո՞ղ է արդյոք Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կապված լինել Արցախի հետ:

«Դա ակնհայտ էր ի սկզբանե: Որո՞նք էին քրեական գործի հարուցման քաղաքական դրդապատճառները, ո՞ւմ էր պետք այս քաղաքական հետապնդումը, ի՞նչ նպատակներ էին նրանք հետապնդում. սրանք այն հարցերն են, որոնց պետք է պատասխանեն ոչ թե փաստաբանները, այլ քաղաքական գործիչները` գնահատական տալով կատարվածին»,-ասաց փաստաբանը:

Ալումյանը հիշեցրեց երկրորդ նախագահի խոսքերը` «բանտում լինեմ, թե ազատության մեջ` ամեն ինչ անելու եմ, որպեսզի խանգարեմ Արցախի հանձնման փորձերին», եւ խորհուրդ տվեց հետագա պարզաբանումների համար դիմել Ռոբերտ Քոչարյանին, եթե այդպիսի հնարավորություն լինի:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը