Լրահոս

08.12.2020 11:46


30 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 584 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

30 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 584 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 584 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 142 928-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 2372 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 597 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2969-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1498 է, ընդհանուր առողջացածներինը՝ 119 147 փաստացի բուժվողներինը՝ 20 812 (մեկ օրում նվազել է 944-ով): Մեկ օրում արվել է 2302 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 532 527 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը