Նորաշեն համայնքի ավագանին պահանջում է Փաշինյանի հրաժարականը
Մեծ ուշադրությամբ հետևելով հանրապետությունում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակին, տեսնելով քաղաքական իշխանության ապակառուցողական, ապազգային, հասրակության նկատմամբ վարած մանիպուլիացիոն քաղաքականությունը, պատերազմի առաջին օրերից և հետպատերազմյան ընթացքում իշխանության վարած ապիկար քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության, ռազմագերիների, փախստականների, անհետ կորածների հարցերով, որոնցից մեկը մեր գործընկեր՝ ավագանու հարգարժան անդամ Հարություն Կիրակոսյանն է, ինչպես նաև հայտնվելով անհամաձայնություն վարչապետի կոմղից նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթին, Նորաշեն համայնքի ավագանին որոշում է՝ միանալ Հայաստանի Հանրապետության համայնքների մեծամասնության արդարացի պահանջին և անվերապահորեն պահանջել Հ.Հ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անցնցում հեռացումը իշխանությունից։
Նորաշեն համայնքի ավագանին պահանջում է Փաշինյանի հրաժարականը
Նորաշեն Համայնքի Ավագանի