Կարծիք

08.12.2020 10:52


Ֆիլմերում տեսած կլինեք` ոնց է շնաձուկը հեռվից արյան հոտ առնում ու սրընթաց գալիս այդ ուղղությամբ, հիմա այդ շնաձուկը վարչապետի աթոռը համբուրող անձն է

Ֆիլմերում տեսած կլինեք` ոնց է շնաձուկը հեռվից արյան հոտ առնում ու սրընթաց գալիս այդ ուղղությամբ, հիմա այդ շնաձուկը վարչապետի աթոռը համբուրող անձն է
Ֆիլմերում տեսած կլինեք` ոնց է շնաձուկը հեռվից արյան հոտ առնում ու սրընթաց գալիս այդ ուղղությամբ: Հիմա այդ շնաձուկը վարչապետի աթոռը համբուրող անձն է` սահմանադրական կարգը բազում անգամներ տապալած, 2008-ի մարտի 1-ին տասը հոգու գլուխ կերած, պատերազմից և կորոնավիրուսից հազարավոր մարդկանց գլուխ կերած, պետությունը զավթած և իր հոր բոստանը դարձրած անձը:
Որտեղ արյուն` այնտեղ Նիկոլ Փաշինյան:
Որտեղ ցնցումներ` այնտեղ Նիկոլ Փաշինյան:
Որտեղ մահ` այնտեղ Նիկոլ Փաշինյան:
Հիմա էլ հրաժարական չի տալիս, որովհետև արյան հոտ է առել: Նրա ձեռքը չի դողալու` հրաման ստորագրել խաղաղ ցուցարարների վրա հրազեն գործածելու վերաբեյալ, այնպես որ զգույշ եղեք: Այստեղ հարցը այլ է` քանի՞ ոստիկան կամ համազգեստով այլ ուժային պատրաստ է ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ ղեկավարի հրահանգով զենք կիրառել ցուցարարների դեմ: Մի՞թե հայը հայի դեմ պիտի դուրս գա` քստմնելի, ողորմելի մարդուկի հետույքը պահելու համար:
Հրաժարվում եմ հավատալ:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը