Վարչապետի ֆորմալ գոյության պայմաններում մենք նորանոր տարածքներ ենք կորցնում ու ավելի նվաստացնում մեր խոցված արժանապատվությունը
Վերջին հարյուր տարվա մեջ Հայաստանը երբեք այսքան անտեր չի եղել։ նիկոլը չկա։ Ճիշտ է, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կա, բայց Հայաստանը վարչապետ չունի, Հայաստանում իշխանություն չկա։ Իսկ վարչապետի ֆորմալ գոյության պայմաններում մենք նորանոր տարածքներ ենք կորցնում ու ավելի նվաստացնում մեր խոցված արժանապատվությունը։
Արցախի մի մասը թուրքին հանձնած նիկոլը հիմա էլ ՀՀ քաղաքացիներին է մենակ թողել, մեր սահմանը դարձրել թուրքի խայծ։ Սյունիքի Արավուս համայնքում GPS-ով զինված ադրբեջանցին հարկադրում է համայնքի բնակիչներին 800 մետր նահանջել։ Ու պատկերն այսպիսին է Տեղ, Սոթք, Դավիթ-Բեկ համայնքներում։
Որքան բնական է ու, այնուամենայիվ, տխուր, երբ Շիրակի թեմի առաջնորդը մերժում է մեզ դավաճանած նիկոլի ներկայությամբ հոգեհանգստի կարգ մատուցել։
Նիկոլը կա, բայց նա այլևս կապ չունի մեր օրակարգերի, մեր վաղվա օրվա, մեր հավաքական ցավի հետ։ Նա անգամ Եռաբլուրում չի եղել․․․ և դառնորեն հասկանալի է, երբ որդեկորույս ու անհետ կորած մեր տղաների մայրերը բոլորովին էլ նրան չեն դիմում․ ՌԴ նախագահն է հիմա նրանց ցավի հասցեատերը։
Մեր ցավին ու իրականությանը անհաղորդ է նաև նիկոլի թիմը՝ ԱԺ ԻՔ-ը խմբակցությունը։ Երկրում ստեղծված իրավիճակի ելքերին նվիրված ԱԺ այսօրվա լսումներին նրանցից և ոչ մեկը ներկա չէր։ Կարևորը Արցախից բերած կամոֆլաժով սելֆիներն են ու իրենց պարգևավճարները․․․
Իսկ նիկոլի հրաժարականը պահանջող համայնքների թիվը գնալով մեծանում է․ մենք անտեր թողնելու Հայրենիք չունենք։
նիկոլ գնա, գնա․ սա ամենի պահանջն է, գնա, որ ԵՐԿԻՐ-ը ոտքի կանգնի։
Հ․Գ․ Գոնե հասկանու՞մ եք, որ նիկոլի փրկչական տոտեմի հաշվին հազարավոր ձայներ տվեցիք ապաքաղաքական, անհայրենիք ու ապազգային աղջիկների և տղաների, որոնց անուններն անգամ չգիտեիք, որոնց դեմքերն այդպես էլ չտեսաք, որոնք ձայնն այդպես էլ չլսեցիք։
Վարչապետի ֆորմալ գոյության պայմաններում մենք նորանոր տարածքներ ենք կորցնում ու ավելի նվաստացնում մեր խոցված արժանապատվությունը