Քաղաքական

08.12.2020 09:21


Նախկին վարչապետի պաշտոնական այցի կազմակերպումը տապալած անձն ԱԳ նախարար է նշանակվել․ «Իրատես»

Նախկին վարչապետի պաշտոնական այցի կազմակերպումը տապալած անձն ԱԳ նախարար է նշանակվել․ «Իրատես»

«Վա­ղը՝ դեկ­տեմ­բե­րի 9-ին, Ադր­բե­ջա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Ջեյ­հուն Բայ­րա­մո­վը Թեհ­րան է մեկ­նե­լու: Ըստ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան՝ նա հան­դի­պե­լու է Ի­րա­նի նա­խա­գահ Հա­սան Ռո­հա­նիի, խոր­հր­դա­րա­նի նա­խա­գահ Մո­համ­մադ Բա­ղեր Ղա­լի­բա­ֆի, Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան բարձ­րա­գույն խոր­հր­դի գլ­խա­վոր քար­տու­ղար Ա­լի Շամ­խա­նիի հետ։ Թեև այ­ցի օ­րա­կար­գը հս­տակ չէ, բայց են­թադ­րել կա­րե­լի է, որ հաղ­թա­նակ տա­նե­լուց հե­տո Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րարն Ի­րա­նի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի հետ Ադր­բե­ջան-Ի­րան նոր՝ ա­վե­լի եր­կար սահ­ման­նե­րի մա­սին է քն­նար­կում­ներ ու­նե­նա­լու:

Մինչ Ադր­բե­ջա­նը ջանք ու ե­ռանդ չի խնա­յում, որ իր կող­մը քա­շի մեր բա­րե­կամ երկ­րին՝ Ի­րա­նին, Հա­յաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նո­րան­շա­նակ նա­խա­րա­րը շտա­պում է տե­ղե­կաց­նել՝ Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը ա­պա­քա­ղա­քա­կան կա­ռույց է, իսկ պա­տե­րազ­մում դի­վա­նա­գի­տու­թյու­նը չի պարտ­վել: Նա, ըստ երևույ­թին, ու­զում է հաս­կաց­նել՝ ինձ վրա հույս չդ­նեք, ես քա­ղա­քա­կա­նու­թյամբ չեմ զբաղ­վե­լու:

«Ի­րա­տե­սին» հայտ­նի դար­ձավ, որ Ար­գեն­տի­նիա­յում, ՈՒ­րուգ­վա­յում, Չի­լիում, Կու­բա­յում, Նոր­վե­գիա­յում, Ֆին­լան­դիա­յում ու մի շարք այլ եր­կր­նե­րում դես­պան ե­ղած նա­խա­րա­րին իշ­խա­նու­թյուն­նե­րը հոր­դո­րել են առ­ժա­մա­նակ լուռ մնալ՝ նոր «կիք­սեր» թույլ չտա­լու հա­մար: Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի արևե­լա­գի­տու­թյան ֆա­կուլ­տետն ա­վար­տած Ա­րա Այ­վա­զյա­նի մաս­նա­գի­տա­կան հմ­տու­թյուն­նե­րի մա­սին եզ­րա­հան­գում­ներ կա­րե­լի է ա­նել՝ հա­մադ­րե­լով, թե­կուզ, այն հան­գա­ման­քը, որ արևե­լա­գե­տը Արևել­քի եր­կր­նե­րից որևէ մե­կում դես­պան կամ հյու­պա­տոս չի նշա­նակ­վել:

«Ե­թե այդ­քան լավ մաս­նա­գետ է, ա­պա ի՞նչ էր ա­նում լա­տի­նաա­մե­րի­կյան եր­կր­նե­րում: ՈՒ­զում եմ հի­շեց­նել, որ տա­րի­ներ ա­ռաջ նախ­կին վար­չա­պետ Հո­վիկ Աբ­րա­հա­մյա­նի աշ­խա­տա­կազմն Այ­վա­զյա­նին գոր­ծու­ղել էր Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յի եր­կր­նե­րից մե­կը՝ վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կան այ­ցը կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Այ­վա­զյա­նը գլուխ չէր հա­նել, տա­պա­լել էր ամ­բող­ջու­թյամբ, ու հի­մա այդ մար­դուն մի ամ­բողջ գե­րա­տես­չու­թյուն է վս­տահ­վել,-նշեց մեր զրու­ցա­կի­ցը,-Այ­վա­զյա­նի նշա­նա­կու­մը պայ­մա­նա­վոր­ված է զուտ այն հան­գա­ման­քով, որ նա, ի տար­բե­րու­թյուն այլ դի­վա­նա­գետ­նե­րի, հա­մա­ձայ­նել է աշ­խա­տե­լու Փա­շի­նյա­նի հետ»,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը