Քաղաքական

07.12.2020 23:43


Փաշինյանի վախերի պատճառով կասեցվել է ՄՈԲ զինծառայողների զորացրման գործընթացը

Փաշինյանի վախերի պատճառով կասեցվել է ՄՈԲ զինծառայողների զորացրման գործընթացը

168․am-ի տեղեկություններով՝ այսօր պետք է ՄՈԲ զինծառայողները զորացրվեին, անգամ պետբյուջեից համապատասխան հատկացումներ են արվել զորամասերին։ Բայց վերջին պահին որոշում է կայացվել չեղարկել գործընթացը, քանի որ վաղը՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին լրանում է Նիկոլ Փաշինյանին տված ընդդիմության վերջնաժամկետը և հնարավոր են անհնազանդության ակցիաներ, իսկ ՄՈԲ զինծառայողների մոտ դժգոհ և նյարդային վիճակ է։

Այսինքն՝ իշխանությունները վախեցել են, որ նրանք կարող են վերադառնալ և միանալ ընդդիմադիր շարժմանը, և վերջին պահին չեղարկվել է դեմոբիլիզացիայի գործընթացը։ Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ն անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով է կասեցրել դեմոբիլիզացիայի գործընթացը։ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, վախենում է վաղվա ներքաղաքական զարգացումներից և պոտենցիալ ընդդիմախոսներին պահում է զորամասերում։

Այս խորագրի վերջին նյութերը