Քննարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը քաղաքապետի տեղակալի հաստիքով փոխարինելու նախագիծը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով։ Նախագիծն արդեն քննարկման է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որպես հիմնավորում նշվում է, որ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը մշակում և իրագործում է քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, սակայն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի արդյունքում հնարավոր չի լինում կայացնել քաղաքական որոշումներ նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ:
Նշված ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ոլորտի բոլոր ստորաբաժանումների համակարգումը մեկ անձի կողմից իրականացվելու, ինչպես նաև ոլորտի զարգացման վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով՝ առաջարկվում է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:
Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից Արթուր Մեսչյանի հեռանալուց հետո 2020 թվականի օգոստոսի 17-ից այդ պաշտոնը թափուր է։