Չտարան այդ կամավորականներին, որովհետև գիտեին՝ չեն նահանջելու. Մարմաշենի համայնքապետ
Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից եղել են շատ կամավորականներ, որոնց այդպես էլ չտարան ճակատ, որովհետև գիտեին՝ չեն նահանջելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանը, որը նույնպես միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
«Նրանց տեղափոխեցին չաստեր, այնտեղ ամսով պահեցին ու չտարան։ Տեսան՝ կային լավ դիպուկահարներ, լավ հրաձիգներ ու չտարան։ Պետք է լուրջ հետաքննություն իրականացնել հասկանալու՝ դավաճանությո՞ւն էր, թե՞ անգրագիտություն։ Չեմ կարծում, որ անգրագետ մարդը կընտրվեր վարչապետ։ Մի քանի վայրկյանում չպարտված մեր հայ զինվորին տվեցին պարտություն։ Եվ այսքանից հետո մնանք նույն տեղն ու շարունակե՞նք, ինչի՞ համար։ Նույն գաղթի ճանապարհը սարքեցին»,-ասաց նա։
Կարեն Արշակյանը երկու պատերազմի մասնակից է, նրա խոսքով, գերեզմաններ գնալիս գլուխը չի կարողանում բարձրացնել, չգիտի՝ Շուշին ազատագրած ընկերներին՝ ինչ պատասխան տա. «Հիմա մենք անարժանապատիվ մարդիկ ենք։ Մեր գերեզմանի վրա ծաղիկ չեն դնելու, որովհետև մենք հող տվող ենք։ Զոհվեցին այն երեխեքը, որոնք մեր ազգի սերուցքը պիտի լինեին»։
Համայնքապետը նշեց, որ այս պահին ամենակարևոր հարցն անհետ կորած զինծառայողներն են, որոնց վայրկյան առաջ պետք է գտնել. «Ամենակարևորը մեր տղերքն են, որոնք անտառներում դեռ ողջ են, մեր զոհված տղերքի մարմիններն են, որոնք այդպես էլ չեն տեղափոխվել Հայաստան»։
Արշակյանը համաձայն չէ, որ հայ զինվորը պարտվել է, նահանջել է. «Մեր զինվորը չի պարտվել, անգամ մի քայլ չի նահանջել։ Ամսի 10-ին երբ կապիտուլյացիայի այդ հայտարարությունը կար, ես խոսել եմ Շուշիում կռվող ընկերներիս հետ, որոնք դեռ այնտեղ կռվում էին։ Ի՞նչ է մտածում մեր ղեկավարությունը. չնայած իրենք չեն հասկանա, որովհետև չեն տեսել։ Ձախողել էինք և դիվանագիտական ասպարեզում, և բոլոր տեղերում»։