Երբ Նիկոլն ասում է՝ գյուղապետերը թող գնան, պարզ է դառնում, որ կազմակերպված է պարտվողական պատերազմ. Ուրցաձորի ղեկավար
Այս պատերազմի արդյունքից պարզ դարձավ, որ սա դավաճանություն էր, և կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները իզուր են ձեռքերը ծալած նստում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, որը նույնպես միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
«Մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին արված հայտարարությունը ես իմ ֆեյսբուքյան էջում կոչ եմ արել մասնակցել այդ պահանջին, ոչ միայն համայնքի բնակիչներին եմ հորդորել, այլև այլ ՏԻՄ ղեկավարների, որովհետև ի սկզբանե հասկացել էի՝ այս իշխանությունը չի կարող կառավարել։ Երբ իրենց ամբողջ սորոսանիկոլական ոհմակը հարձակվեցին Ուրցաձորի վրա, ես հրաժարական տվեցի, դրանից հետո ես վերընտրվեցի, և Ուրցաձորը գծեց իր սահմանները և թույլ չտվեց, որ այստեղ կոկորդիլոսաբուծարան կառուցվի»,-ասաց նա։
Անդրադառնալով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերը պատերազմի օրերին կամավորական ջոկատներ չեն կազմել՝ Անդրեասյանն արձագանքեց. «Մարզպետն այնքան տգետ է, որ նման բան է ասում։ Առաջին հերթին մարզում զորահավաքի պատասխանատուներից մեկը հենց ինքն է, համայնքները զորահավաքի համար իրենցից կախված ամեն ինչ արել են: Իսկ այն կոչը, որ Նիկոլ կոչեցյալներն անում են, թե համայնքի ղեկավարները թող գնան, զենք զրահ կապեն, դրանից արդեն իսկ պարզ է դառնում, որ իր կողմից կազմակերպված է եղել պարտվողական պատերազմ։ Նա նաև այդ կոչով էլ հնարավորինս փորձել է մեր թիկունքը դատարկել։ Ո՞նց կարող է համայնքի ղեկավարն ուղղակի վեր կենա ու գնա պատերազմ, եթե մենք ունենք պետություն, ունենք բանակ։ Ո՞նց կարող է նա ասել՝ որտեղ ենք հավաքվում, և նաև հորդորել վերցնել համազգեստ։ Այսինքն, ես որպես հայ մարդ հասկանում եմ, որ ազդակ է տալիս թուրքերին, որ մեր զենքերը վերջացել են, դուք կամաց-կամաց եկեք»։
Ռաֆիկ Անդրեասյանն ընդգծեց, որ ինքը պատրաստվում է պահանջել նաև նախագահի հրաժարականը. «Ես ուրիշ բան չեմ տեսել, ո՞նց կուզենամ՝ որպես հայ մարդ, որպես այս երկրին ծառայած մարդ, որ սորոսանիկոլական այս անբարոյականները մնան իշխանության։ Ավելին ասեմ, ես նաև պահանջելու եմ նախագահի հրաժարականը։ ՏՍ ոլորտին հավաքում է, հաճոյանում՝ Նիկոլի գործն ավելի գրագետ շարունակելով, որ այսուհետ բանակում զինվոր չի մեռնելու, որովհետև մենք տեխնալոգիաներով այսպես ենք անելու։ Ինչպե՞ս կարելի է այդպիսի բան ասել, աշխարհի ամենահզոր բանակներում էլ զինվորը չի՞ կռվողը։ Նորից խաբում են մեր ժողովրդին, թե այսուհետ մեր բանակում մարդ չի մեռնելու։ Գեներալ-գնդապետն ասում է՝ ինչ է անում քո կինը բունկերում, և ոչ մի իրավապահ չի արձագանքում, բայց գործ կարող է հարուցվել օծանելիքի և ժամացույցի վրա։ Այդ մանիպուլյացիաներին շատ լավ ծանոթ եմ՝ ելակ են տալու, հեռախոսներ են տալու. ամբողջն արվել է, որ մեր երեխաները զոհվեն։ ԱԱԾ-ում կա խոսքի վերլուծության բաժին, որ պետք է ամեն ինչ վերծանեն։ Երկրի գերագույն հրամանատարը պատերազմի ժամանակ լրագրող է կանչում ու բացատրում, թե զորքը որտեղ ինչ պիտի անի»։
Ուրցաձորի համայնքապետը պատմեց, որ գյուղից կամավորական ջոկատներ չեն կազմվել, սակայն կամավոր մեկնողներ շատ են եղել. «Մինչև այսօր էլ դիրքերում են մարդիկ, իրենց մեքենաներ են տրամադրել ։ Արցախից ճշտեք, թե կամավորական ջոկատներին ոնց են տիրություն արել և ինչ վիճակի են բերել։ ՄՈԲ-ը գյուղից շարժվել է, և ինչքան զոհ ենք տվել միանգամից իրենց անկազմակերպ ու ապաշնորհ լինելու արդյունքում»։
Անդրեասյանը նշեց, որ գյուղից ունեն 2 զոհ, 1 անհետ կորած և 6 վիրավոր։
Համայնքապետի խոսքով՝ այս հետևանքների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. «Հետ կանգնելով հո չի՞, փաստը կա, թե նա հարցազրույցի ժամանակ ինչ է ասել։ Ես Նիկոլին շատ շնորհակալ եմ, նա շատ դրական բաներ բերեց մեր երկրին. ճանաչեցինք մեր ընկերոջը, բարեկամին, գործ տվողին, զրպարտողին, բա սրա համար շնորհակալություն չհայտնե՞նք։ Նիկոլը բացահայտել է մի ամբողջ հակապետական ցանց։ Այսօր մեր իրավապահերին ամեն ինչ բացահայտելու համար 2 ժամ է պետք, բա շնորհակալ չլինե՞նք այդ մարդուց, իր գլխավորությամբ է, բայց շնորհակալ ենք։ Ահռելի գումարների օգուտ է տվել, ինչքա՞ն գումար ծախսեր պետությունը, որ այդքան լրտես բացահայտեր»։