Քաղաքական

07.12.2020 19:13


Շիրակի մարզի մի շարք համայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների աշխատակազմերը, ավագանու անդամները, Գյումրիի ավագանու որոշ անդամներ պահանջում են վարչապետի անհապաղ հրաժարականը

Շիրակի մարզի մի շարք համայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների աշխատակազմերը, ավագանու անդամները, Գյումրիի ավագանու որոշ անդամներ պահանջում են վարչապետի անհապաղ հրաժարականը
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ազատան, Բենիամին, Ախուրյան, Հովտաշեն, Մարմաշեն համայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների աշխատակազմերը, Մարմաշեն համայնքի ավագանու անդամների և վարչական ղեկավարների գերակշիռ մեծամասնությունը միացել են հանրապետության բազմաթիվ համայնքներին և պահանջում են Հայաստանի ապազգային և ապաշնորհ իշխանությունների՝ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականն ու անցնցում հեռացումը։
Կոչ ենք անում մարզի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին՝ ժամ առաջ միանալ հրաժարականի պահանջին և փրկել Հայաստանի ու հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։
***
Այս պահին Հայաստանի ապազգային և ապաշնորհ իշխանությունների՝ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականի պահանջին միացել են Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու թվով 5 անդամներ։
Հ.Յ.Դ. Շիրակ ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը