Քաղաքական

07.12.2020 18:07


«Դեկտեմբերի կեսերին ԼՂ կժամանի ՄԱԿ-ի գնահատող առաքելությունը». Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը

«Դեկտեմբերի կեսերին ԼՂ կժամանի ՄԱԿ-ի գնահատող առաքելությունը». Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը

Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի գնահատող առաքելությունը տարածաշրջան կմեկնի դեկտեմբերի կեսին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այժմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը պատրաստում է, որոշ ժամանակ է պետք դրա համար, գնահատման առաքելություն, որը կներառի ՄԱԿ-ի համակարգի հատուկ բաժանմունքներ և ծրագրեր. նրանք ակնկալում են այն ուղարկել այնտեղ դեկտեմբերի կեսերին»,-ասել է Լավրովը ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ տեղի ունեցած բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը