Պատկերացնու՞մ եք՝ ԴՆԹ նույնականացման համակարգը ՀՀ-ում ընդամենը մեկ հատ Է. ահազանգ
Զոհվածների հարազատները, մայրերը սպասում են, սպասում են իրենց որդիների... մասունքներին...
Սպասում են օրեր, շաբաթներ, արդեն՝ ամիսներ:
Սպասում են, որ այդ մասունքը գրկեն, հողին հանձնեն ու չխելագարվեն:
Ուզում են իրենց որդիների առաջ մեղավոր չզգան, որ չեն կարողանում նրանց անշունչ մարմինները գոնե ծածկել, որ չմրսեն, որ չմնան անտուն-անտեր, որ վերադառնան տուն հավերժ ննջելու...
Բայց պարզվում է՝ տղաներն ու նրանց հարազատները նույնիսկ դրան արժանի չեն:
Պարզվում է՝ ԴՆԹ նույնականացման համակարգը Հայաստանում ընդամենը մեկ հատ Է: Պատկերացնո՞ւմ եք՝ 1 ՀԱՏ: Իսկ զոհված տղաները՝ ՀԱԶԱՐԱՎՈՐ...
Ու մարդիկ սպասում են, սպասում են հուսահատ, ցավից ու վշտից խելագարվելով, ամեն րոպեն ու ամեն օրը դժոխային հավերժության զգացումից քամվելով ու այրվելով:
Մենք կառավարություն ունե՞նք: ՄԱ՛ՐԴ ԵՂԵՔ: Համահայկական հիմնադրամի գումարները բավական են, որ կարողանաք շտապ ձեռք բերել ևս մեկ, երկու, երեք սարքավորում, ինչքան որ պետք է, բայց այս մարդկանց ողջ-ողջ չայրեք սպասումից....
Նրանց ուզածն ընդամենը իրենց որդիների ՄԱՍՈՒՆՔՆԵՐՆ ԵՆ..
Պատկերացնու՞մ եք՝ ԴՆԹ նույնականացման համակարգը ՀՀ-ում ընդամենը մեկ հատ Է. ահազանգ