Ադրբեջանը նախատեսում է երկրում ռազմական դրությունը վերացնել դեկտեմբերի 12-ից
Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 11-ին նախատեսում է քննարկել երկրի նախագահի հրամանագիրը՝ դեկտեմբերի 12-ից ռազմական դրությունը չեղյալ հայտարարելու մասին:
«Ռազմական դրությունը նախատեսվում է վերացնել դեկտեմբերի 12-ին ժամը 00:00-ից: Համապատասխան փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում դեկտեմբերի 11-ին»,-նշել են խորհրդարանում:
Ադրբեջանը երկրում ռազմական դրություն է մտցրել սեպտեմբերի 28-ից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկման հետ:
Ադրբեջանը նախատեսում է երկրում ռազմական դրությունը վերացնել դեկտեմբերի 12-ից