Բենիամին և Ազատան համայնքները միանում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին
Շիրակի մարզի Բենիամինի համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Արտակ Անտոնյանի գլխավորությամբ, եւ Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Արտակ Իկիլիկյանի գլխավորությամբ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտնում է Mediaport թելեգրամյան ալիքը:
Նրանք ուղերձով դիմում են Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների ղեկավարներին եւ բնակիչներին՝ հանդես գալ նման պահանջով եւ ակտիվորեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականի գործընթացին։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջել Արարատի մարզի մի շարք գյուղերի եւ քաղաքների ղեկավարներ:
Մասնավորապես, Փաշինյանի հրաժարականն են պահանջել Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Արմաշի գյուղապետ Հակոբ Զեյնալյանը, Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը, Արարատի գյւողապետ Կարեն Ղազարյանը, Լուսառատի գյուղապետ Դանիել Հակոբյանը, Եղեգնավանի գյուղապետ Հովսեփ Ղազարյանը, Նոյակերտի գյուղապետ Գագիկ Հարությունյանը, Վանաշենի գյուղապետ Արտակ Գրիգորյան, Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Փոքր Վեդիի գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը, Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը։
Նշենք, որ նույն կոչով հանդես են եկել նաեւ Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան քաղաքի քաղաքապետն ու ավագանին եւ Քասախ համայնքի ղեկավարն ու ավագանին:
Հրաժարականի կոչ են արել նաեւ Սյունիքի մարզի բոլոր համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները: