Կարծիք

07.12.2020 15:28


Կոչ եմ անում հասարակությանը՝ մասնակցել «Հայրենիքի փրկության շարժման» բոլոր մասսայական միջոցառումներին, որոնք սկսվելու են վաղվանից

Կոչ եմ անում հասարակությանը՝ մասնակցել «Հայրենիքի փրկության շարժման» բոլոր մասսայական միջոցառումներին, որոնք սկսվելու են վաղվանից

Այսօր մասնակցում էի ԱԺ–ում լսումների: Նույնիսկ ցուցակագրվել էի ելույթի համար: Այն հիմնականում ուղղված էր լինելու «Իմ քայլը» խմբակցությանը: Պարզվեց, նրանք բոյկոտել են լսումները: Ես հրաժարվեցի շարունակել մասնակցությունս լսումներին: Ուզում էի նրանց նայելով խոսքս ասել...

Լավ, ուրիշ որտե՞ղ կարելի է ձեզ հետ քննարկել, բանավիճել, երբ դուք փախչում եք ձեր քաղաքական տանից, Կառավարությունից, կառավավարության առանձնատներից...

Գուցե կասեք Հանրայինի Պետրոսի մո՞տ... Նա էլ, երբ քննադատական խոսք է լսում Նիկոլի հասցեին, այն աստիճան է հոգեխանգարմունքի մեջ ընկնում, որ հազիվ ես քեզ զսպում բաժակով ջուրը երեսին շփելու գայթակղությունից:

Դուք ապրում եք տնփեսու հոգեբանությամբ, այն էլ՝ երեւի զոքանչ–կառավարչի շնչառության ռիթմի տակ:

Վախեցած–մոլորվածի ձեր այս քայլերով դուք ստիպում եք ժողովրդին՝ ճնշման միջոցով ձեզ հեռացնել իշխանությունից:

Եվ, կարծում եմ, հեռու չէ այդ օրը... Նույնիսկ՝ շատ է մոտ...

Կոչ եմ անում հասարակությանը՝ մասնակցել «Հայրենիքի փրկության շարժման» բոլոր մասսայական միջոցառումներին, որոնք սկսվելու են վաղվանից:

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը